Երևան, 26.Հունիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
ՍԴ-ն շարունակում է ընտրությունների արդյունքների վերաբերյալ դիմումների քննությունը Արցախցիների՝ Արցախ վերադարձը որևէ համեմատական չունի ադրբեջանցիներին՝ Հայաստան տեղափոխելու հետ. Արեգա Հովսեփյան Տարադրամի փոխարժեքները հունիսի 26-ին Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 7 վարչական շրջաններում և 9 մարզերում Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի հերթական խմբաքանակը ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ Մագդալենա Գրոնո Հունիսի 27-ին կրկին սպասվում է ցիկլոնի ներթափանցում Սև ծովի շրջաններից․ օդի ջերմաստիճանը կնվազի․ Գագիկ Սուրենյան Ռուսաստանը սահմանափակել է Հայաստանի բոլոր ձեռնարկություններից ձկնամթերքի մատակարարումը Ակցիզային հարկը թանկանում է, ծխախոտը, ալկոհոլը և վառելիքը ևս․ հարցում Շիրակում Ի՞նչ է ստացվում այն՝ ինչի համար Փաշինյանը նախկիններին էր մեղադրում․ հարցում


ՄԻԵԴ-ն Ադրբեջանի կառավարությունից Կարեն Պետրոսյանի գործով բացատրություն է պահանջել

Միջազգային

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն Ադրբեջանում գերության մեջ սպանված Կարեն Պետրոսյանի ընտանիքի հայցին ընթացք է տալիս' Ադրբեջանի կառավարությունից բացատրություն պահանջելով: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպությունից, Պետրոսյանի ընտանիքի ներկայացուցիչների պահանջին ի պատասխան՝ սեպտեմբերի 12-ին ՄԻԵԴ-ը խնդրել է Ադրբեջանի կառավարությունից բացատրություններ ներկայացնել «Կարեն Պետրոսյանի մարմնի վերադարձման հարցի առնչությամբ Ադրբեջանի պաշտոնական դիրքորոշման և դին ընտանիքին վերադարձնելու ձգձգումների պատճառների մասին», մինչև սույն թվականի սեպտեմբերի 26-ը:

2014թ. սեպտեմբերի 10-ին Ադրբեջանում գերության ընթացքում սպանված Կարեն Պետրոսյանի ընտանիքը ներկայացնող աշխատանքային խումբը դիմել է Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարան (ՄԻԵԴ)' դատարանի կանոնագրքի 39-րդ կանոնի հիմքով խնդրելով ՄԻԵԴ միջամտությունը Պետրոսյանի դին անհապաղ և անվնաս վիճակում ընտանիքին վերադարձնելու նպատակով:

«Հանգուցյալի դին առանց նախապայմանի վերադարձնելը Միջազգային իրավունքի հրամայական է,- ասաց «Ընդդեմ իրավական կամայականության» (ԸԻԿ) ՀԿ գործադիր տնօրեն, աշխատանքային խմբի անդամ Լարիսա Ալավերդյանը,- այս անօրինական ձգձգումն ավելի է խորացնում տառապանքը, որին արդեն իսկ ենթարկվում է անմեղ քաղաքացու ընտանիքը»:

«Պահանջը ներկայացվել է Պետրոսյան ընտանիքի անդամների ընտանեկան և անձնական կյանքի իրավունքի անդառնալի և շարունակական խախտումը կանխելու նպատակով»,- ասաց աշխատանքային խմբի անդամ, փաստաբան Վահե Գրիգորյանը:

Պետրոսյան ընտանիքի շահերը ներպետական վարույթներում և ՄԻԵԴ-ում ներկայացնելու նպատակով աշխատանքային խմբում ներգրավվել են մարդու իրավունքների միջազգային իրավունքի ոլորտի փորձագետներ: Պետրոսյանի ընտանիքը ՄԻԵԴ-ում ներկայացնում են մարդու իրավունքների ոլորտի իրավաբաններ Քրիստինա Գևորգյանը, Արա Ղազարյանը և Վահե Գրիգորյանը, ինչպես նաև իրավապաշտպաններ Լարիսա Ալավերդյանը և Արտակ Զեյնալյանը:

Պետրոսյանը Հայաստանի հյուսիսարևելյան սահմանամերձ գյուղի բնակիչ էր: Նա սխալմամբ հայտնվելով Ադրբեջանի տարածքում, գերեվարվել էր օգոստոսի 7-ին: Ադրբեջանի իշխանությունները լրատվամիջոցներին տրամադրել էին ցնցող պատկերներ, թե ինչպես են դիմակավոր զինվորները նրան քարշ տալով տանում և բիրտ ուժի գործադրմամբ նրան պարտադրում ներում հայցել Ադրբեջանի նախագահից: Մեկ օր անց Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ Կ. Պետրոսյանը «հանկարծամահ» էր եղել «սրտանոթային անբավարարությունից»: Կարեն Պետրոսյանի մահվան հետ կապված հանգամանքները լուրջ կասկածներ են առաջացնում Ադրբեջանի իշխանությունների կողմից հայտարարված Կ. Պետրոսյանի մահվան պատճառների շուրջ:

Հակառակ ԱՄՆ, Ֆրանսիայի, Ռուսաստանի և Միջազգային Կարմիր Խաչի Կոմիտեի կոչերին և հորդորներին, Ադրբեջանը դեռ չի վերադարձրել Պետրոսյանի դին հարազատներին:

Աշխատանքային խմբին չծանրաբեռնելու, ինչպես նաև Պետրոսյան ընտանիքին նրանց համար այս ծանր ժամանակահատվածում ավելորդ հետաքրքրասիրությունից զերծ պահելու նպատակով աշխատանքային խումբը դիմում է լրագրողներին՝ խմբի հրապարակած տեղեկատվության սահմաններից դուրս խմբի անդամներից և ընտանիքի անդամներից լրացուցիչ մեկնաբանություններ չպահանջելու խնդրանքով: Նման հարցերի պատասխանները պետք է քննարկվեն խմբի բոլոր անդամների կողմից, իսկ տեղեկատվությունը կարող է տրամադրվել միայն խմբի անդամների միաձայն համաձայնությամբ, ինչը էականորեն ծանրաբեռնում է խմբի անդամներին: Ինչ վերաբերում է Պետրոսյան ընտանիքի անդամներին հարցադրումներ կատարելուն, ապա մենք ապավինում ենք լրագրողական համայնքի՝ սույն հարցին ըմբռնումով մոտենալու պատրաստակամությանը. գործը գտնվում է իրավաբանական բարդ ընթացակարգերում և ընտանիքի յուրաքանչյուր անդամին առանց իր փաստաբանի հարցեր ուղղելու և դրանց վերաբերյալ մեկնաբանություններ ստանալը կվտանգի սույն գործով տուժողների շահերի արդյունավետ պաշտպանությունը: Միաժամանակ, աշխատանքային խումբը պարտավորվում է լրագրողական համայնքի միջոցով սույն գործի զարգացումների վերաբերյալ պարբերաբար հանդես գալ հրապարակային հնարավորինս մանրամասն հաղորդագրություններով՝ հաշվի առնելով և բարձր գնահատելով սույն գործի վերաբերյալ հայաստանյան և միջազգային մամուլիև այլ հանրության ուշադրությունը:

Նույնիսկ, եթե Եվրոպան պատրաստ է հանդուրժել նոր բռնապետին, մենք՝ Հայաստանի ժողովուրդը, չենք հանդուրժելու. Մամիջանյան (տեսանյութ) ՍԴ-ն շարունակում է ընտրությունների արդյունքների վերաբերյալ դիմումների քննությունը Հանքարդյունաբերության ասոցիացիան ամփոփում է ոլորտի խնդիրներն ու պատրաստում առաջարկների փաթեթԿոնվերս Բանկը և ԱԶԲ-ն ընդլայնում են ՄՓՄՁ-ների և կայուն ֆինանսավորման հասանելիությունը Հայաստանում Ավետիքը ազգային իրավունքների համար պայքարող է, այս ամենը դրա պատճառով է. Արսեն ԳրիգորյանՅունիբանկն ու «Վանք» հիմնադրամն աջակցել են անվասայլակով բասկետբոլի ցուցադրական խաղի անցկացմանը Մի անգամ անմեղ մարդուն որսացել են, հիմա նորից են անում. ո՞վ պետք է պատասխան տա իր կորցրած ամիսների համար. Հովհաննես ԻշխանյանՎՏԲ-Հայաստան Բանկը գրանցում է ագրովարկավորման նկատմամբ պահանջարկի աճ Հայաստանյան QR վճարային խոշորագույն համակարգերը կհամագործակցեն. ArcaQR - IdramNetԲաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովում ԱրարատԲանկն ամփոփել է 2025 թվականը ԿԸՀ-ի նիստի օրը Հաջիևը Հայաստանում էր. ես էլ կարծում եմ՝ ազդեց ԿԸՀ որոշման վրա. Արամ ՊետրոսյանԱրցախցիների՝ Արցախ վերադարձը որևէ համեմատական չունի ադրբեջանցիներին՝ Հայաստան տեղափոխելու հետ. Արեգա Հովսեփյան Տարադրամի փոխարժեքները հունիսի 26-ին Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 7 վարչական շրջաններում և 9 մարզերում Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի հերթական խմբաքանակը ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ Մագդալենա Գրոնո Ընդդիմադիր դաշտը կայուն է. ճնշումներն օգուտ չեն տալու. Սայիդա ՊողոսյանՀունիսի 27-ին կրկին սպասվում է ցիկլոնի ներթափանցում Սև ծովի շրջաններից․ օդի ջերմաստիճանը կնվազի․ Գագիկ Սուրենյան Ռուսաստանը սահմանափակել է Հայաստանի բոլոր ձեռնարկություններից ձկնամթերքի մատակարարումը Այս պայմաններում՝ ՀՀ սեփականության իրավունքով գրանցված գույքերի և հողամասերի փոխանցումն Ադրբեջանին ի՞նչ է, եթե ոչ հանձնում. Գոհար ՄելոյանԵթե ԵԱՏՄ-ն ուղիղ կամ «նամյոկով» կասի՝ «մենք չկանք», ի՞նչ կարող ենք անել, չկան-չկան. ՓաշինյանՄակրոնը հայտարարել է Ռուսաստանից եկող լցանավի կալանավորման մասին Ռուսաստանը սպասում է ԱՄՆ-ի հետ երկխոսության շարունակմանը Ուկրաինայի կարգավորման թեմայով. ՊեսկովԱդրբեջանը գործում է ԱՄՆ Կոնգրեսում, իսկ մեր դեսպանատունը սելֆիներ է տեղադրում Հայաստանին պետք են ազատ, անկախ և թափանցիկ ընտրություններ«Ինտերը» նոր պայմանագիր կկնքի Դիմարկոյի հետ Որպես պատասխանատու քաղաքական ուժ տեր ենք և հաշվետու մեզ վստահված քվեների համար․ Մարիաննա Ղահրամանյան«Մեսսի, կամուսնանա՞ս ինձ հետ». Լիոնել Մեսսիի 100-ամյա երկրպագուհին 2026 թվականի Աշխարհի առաջնության աստղն է դարձելԲելառուսն անջատել է վերահեռարձակման կայանները, որոնցով ՌԴ-ն համակարգել է Ուկրաինայի դեմ ԱԹՍ-ների հարվшծները. ԶելենսկիՃապոնիայում 7,2 մագնիտուդ nւժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. կան վիրավnրներ Բաց հանդիպում-քննարկում «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանի հետԱսում են՝ ծիրանը, կեռասը, լոլիկը թանկ են, ելակն ինչ-որ անսովոր բարձր գին ունի, սա ի՞նչ է նշանակում. Փաշինյանը՝ ՊապոյանինԱրդարադատության նախարարությունը լրացուցիչ 400 էլեկտրոնային թևնոց կգնի Իրանի կողմից Հորմուզի նեղուցով անցնելու համար վճար սահմանելը կարգելափшկեր ԱՄՆ-ի հետ գործարքը. ԹրամփԵրևանում «Hyundai Elantra»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել «Հրազդան» մարզադաշտի մուտքի բազալտե պատնեշին․ կա զnhՎենեսուելայում ուժեղ երկրաշարժեր են տեղի ունեցել․ զnhերի թիվը կարող է կազմել 10 հազարից մինչև 100 հազարԱվետիք Չալաբյանը սպասում էր սրան, երբ խոսում էինք, ասում էր՝ հաջորդը ես եմ. Արմեն Մանվելյան Ակցիզային հարկը թանկանում է, ծխախոտը, ալկոհոլը և վառելիքը ևս․ հարցում ՇիրակումԻ՞նչ է ստացվում այն՝ ինչի համար Փաշինյանը նախկիններին էր մեղադրում․ հարցումՍոթքից մինչև Դրմբոն. ինչպես է Ադրբեջանը յուրացնում հայկական հարստությունն ու էկո-շանտաժի ենթարկում Հայաստանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹՎստահու՞մ եք ընտրությունների արդյունքներին. հարցում ՎայքումԿանդազին տուն թողեց դատարանը․ Նարեկ ԿարապետյանՓաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս չի ընդումում մթերք․ հարցումՄեր հերոսներին մոռացության մատնել փորձողներն իրենք են նետվելու պատմության աղբարկղը` որպես հայրենիքի գող և ընտրակեղծարար․ Արեգա Հովսեփյան«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի «Հայ Վիրտուոզներ» ծրագրի սաների հանդիպումը ծրագրի հիմնադիր Մաեստրո Սերգեյ Սմբատյանի հետ Գործի են դրել ահաբեկումների մամլիչը, փորձում են խուճապ առաջացնել ընդդիմադիր դաշտում. Արեգ ՍավգուլյանԻնստիտուցիոնալ դասալքություն, թե՞ նվեր Փաշինյանին. Մանդատները վայր դնելու արհեստածին օրակարգըԱվետիք Չալաբյանի հանդեպ քաղաքական հետապնդումը տեղավորվում է ՀՀ-ին Ալիևյան սահմանադրություն պարտադրելու մեջ. Մենուա ՍողոմոնյանԵրկրում ձևավորվում է կուսակցապետություն. Առաջին անգամ 16 հազարից ավելի քվեաթերթիկ անվավեր է եղել Հունիսի 7-ից հետո ունեցանք աննախադեպ մի իրավիճակ, երբ ԿԸՀ-ն կատարեց ամենամեծ ընտրախախտումներից մեկը. Վարդևանյան