Նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
ՔաղաքականՆախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիայի Հանրապետություն՝ մասնակցելու Փարիզում կայանալիք Միավորված ազգերի կազմակերպության «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի կողմ պետությունների 21-րդ համաժողովին:
Ինչպես հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, համաշխարհային այդ համաժողովին հրավիրված են մասնակցելու ավելի քան 130 պետությունների և կառավարությունների ղեկավարներ: