Ուգանդացի ֆուտբոլիստներին մոտոցիկլ-տաքսիներ են նվիրել՝ լրացուցիչ գումար վաստակելու համար
Սպորտ
ՈւՌԱ ակումբի ղեկավարությունը, որը հանդիսանում է ուգանդական ֆուտբոլի առաջատարներից, ֆուտբոլիստների համար ձեռք է բերել մոտոցիկլ-տաքսիներ. այս մասին հաղորդում է «BBC»-ն։
Ակումբի ղեկավարությունը նման քայլի է դիմել, որպեսզի օգնի խաղացողներին լրացուցիչ գումար վաստակել։
Ճիշտ է, ֆուտբոլիստներին խորհուրդ են տվել ուղևորների տեղափոխության համար վարձել աշխատողների։