Վիտալի Կլիչկո. Միայն Վլադիմիրը կարող է ասել՝ իր պարտությունը պատահականությո՞ւն էր
ՍպորտԳերծանր քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Վիլտալի Կլիչկոն մեկնաբանել է եղբոր՝ Վլադիմիր Կլիչկոյի՝ օրերս բրիտանացի Թայսոն Ֆյուրիից կրած պարտությունը։
-Ես շատ եմ լսել այն մասին, որ մեր մենամարտերը ձանձրալի են, և դրանցից առաջ արդեն սկսվում են խոսակցությունները հաջորդ մրցակցի մասին, իսկ հանրությունը սովոր է, որ Վլադիմիրը մշտապես հաղթում է բոլոր մենամարտերում։Բայց հիմա, իմ կարծիքով, հաջորդ մենամարտը արտասովոր հետաքրքրություն է առաջացնելու։
Շատ փորձագետներ ասում են, որ չեն ճանաչել Վլադիմիրին այդ մենամարտի ժամանակ։ Ես նույնպես։ Վլադիմիրը աշխարհի առավել տեխնիկա ունեցող բռնցքամարտիկներից է։ Սովորաբար նա լավ մարզավիճակում է և մարտավարական պայքար է մղում։ Այս անգամ նրան մենք տեսանք ոչ լավ վիճակում, ոչ լավ տեխնիկայով։ Պատճառների մասին կարող ենք հետո խոսել։ Առայժմ շատ վաղ է։
Վլադիմիրը հսկայական ներուժ ունի, դրա համար էլ հարց է առաջանում՝ ռևանշ մենամարտի ժամանակ նա լավ մարզավիճակո՞ւմ կլինի, թե՞ սա պատահականություն չէր։ Միայն նա ինքը կարող է այդ հարցին պատասխանել։ Կարող եմ ասել միայն, որ մենք չտեսանք նրա հսկայական ներուժը,-ասել է Վիտալի Կլիչկոն։