Էնրիկե. Տրամաբանությունն ասում է, որ հաջող ընթացքն ավարտվելու է
Սպորտ«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն համաձայն է «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսի հետ: Վերջինս հայտարարել էր, որ կատալոնական թիմի ֆուտբոլիստներն այժմ վայելում են իրենց ցուցադրած խաղը, քանի որ հասկանում են` այս հաջող ընթացքը ցանկացած պահի կարող է ավարտվել:
-Իհարկե, Ռամոսի խոսքերն արտացոլում են իրականությունը: Ցանկացած թիմի կյանք բաժանված է փուլերի: Ոչ ոք չի կարող անընդհատ տիտղոսներ նվաճել: Այժմ մեզ համար լավ շրջան է, և եկեք հույս ունենանք, որ այն երկար կշարունակվի:
Տրամաբանությունն ասում է, որ հաջող ընթացքն ավարտվելու է, բայց ֆուտբոլիստները տքնաջան աշխատում են, որպեսզի երկարացնեն այն թեկուզ վայրկյաններով,-Էնրիկեի խոսքը մեջբերված է «Goal.com»-ից: