Երևան, 25.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ինչպես այս խմիչքը լիկյորից դարձավ... օղի. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 սեպտեմբերի). Լարված իրավիճակ հայ-ադրբեջանական սահմանագծի հյուսիսարևել յան հատվածում. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Առևտրի ոլորտի ուշագրավ դինամիկան. ինչի՞ մասին են վկայում թվային անհամամասնությունները. «Փաստ» ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի գլխավոր թեման Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում ստեղծված իրավիճակներն են․ Ա․ Զաքարյան Ի՞նչ կլինի, եթե գազը թանկանա Հայաստանի համար. «Փաստ» «Արամիս ժպիտը մնաց Շուշիում». Արամ Թորոսյանն անմահացել է նոյեմբերի 7-ին Շուշիում. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված. «Փաստ» Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ»


Շոու բիզնեսի հայտնի դեմքերը՝ Ժպտացող գույներ բարեգործական համեգին

BlogNews.am-ը գրում է.
 
Քրիստինե Պեպելյանը, Սոֆի Մխեյանը, Զարուհի Բաբայանն իր երգի ստուդիայի հետ, Հայկ Պետրոսյանը, Նիկ Էգիբյանը, Ջուսը, Էմմա Պետրոսյանը, Սոֆի Դևոյանի մշակույթի կենտրոնը, «Ամարաս» պարային համույթը, Թինա Քեյի սաները, Լիդուշիկը, Նանուլը, Մեգին, Միկան, Էլինա Չոլախյանը, Սոնա Գյուլխասյանը և այլք երեկ ժպտացող գույներ պարգևեցին հանիսատեսին Արամ Խաչատրյանում կայացած բարեգործական համերգի ժամանակ: BlogNews-ը ներկա է եղել երեկոյին և իր ընթերցողներին է ներկայացնում ամենահետաքրքիր պահերը։
6
Համերգը կազմակերպել է «Ամկո» փրոդաքշնը` Մշակույթի նախարարության, Հ3 հեռուստաընկերության, «Հայկական վերածնունդ» մշակութային միության աջակցությամբ: Բարեգործական համերգի ամբողջ հասույթը տրամադրվել է «Հայ մայրեր» հասարակական կազմակերպության երեխաներին։ ՀԿ նախագահ Նարինե Մանուկյանը BlogNews-ին ասաց, որ հովանավորների օգնությունից և տոմսերի վաճառքից գոյացած գումարից 650 հազար դրամը տրամադրվել է ծախսերին, 1 մլն 400 հազար դրամը փոխանցվելու է ՀԿ-ի երեխաներին։ «Շատ փոքր գումար կմնար երեխաներին, եթե չլինեին հովանավորները։ Ի զարմանս ինձ՝ Արամ Խաչատրյան համերգասրահի համար վերցրել էին 400 հազար դրամ, ինչը, մեղմ ասած, տգեղ է, որովհետև համերգը բարեգործական էր, Մշակույթի նախարարությունն էլ հանդես էր եկել որպես գործընկեր»,- ասաց Նարինեն։ Նա նշեց, որ 1 մլն 400 հազարը կփոխանցվի հաշվեհամարին և 2016 թվականի փետրվարից կբաշխվի կազմակերպության 160 փոքրիկների միջև. «Յուրաքանչյուրի համար կարվի այն, ինչն այս պահին առաջնային է՝ օրթոպեդիկ կոշիկներ, վերականգնողական բուժում և սարքեր՝ քայլակ, կանգնակ, սայլակ և այլն»։
18
Երեկոյի ընթացքում հուզիչ էր հատկապես Քրիստինե Պեպելյանի ելույթը։ «Այսօր եկել ենք ոչ միայն երգելու, այլև սովորելու։ Մենք պետք է ասենք՝ շնորհակալ ենք, որովհետև դուք շատ բան եք սովորեցնում։ Գիտեք, ամեն անգամ մարդկանց թվում է, թե փորձությունները շատ են իրենց կյանքում, մենք անգամ ամենահեշտ ճանապարհը չենք կարողանում անցնել, իսկ դուք կարողանում եք անել անհնարինը։ Շնորհակալ ենք, որ սովորեցնում եք մեզ, որ այս կյանքում համբերել և հավատալ է պետք,- արցունքներն աչքերին ասաց նա ու հավելեց,- երբ տեսնում ես տարբեր իրավիճակներ, տարբեր պատմություններ, ինքդ քեզ հարց ես տալիս՝ արդյո՞ք ես կկարողանայի անել սա ու չգիտես՝ կկարողանայիր, թե՝ չէ... իսկ դուք կարողանում եք։ Ես խոնարհվում եմ ձեր առաջ։ Ես այսօր երգելու եմ ձեզ համար մի երգ, որն ինձ համար շատ թանկ է, երևի կյանքիս պես թանկ, բայց ազնվորեն, երևի թե, կյանքում առաջին անգամ պիտի խոստովանեմ, որ դժվար եմ պատկերացնում, թե կարողանամ երգս լրիվ կատարել։ Ուզում եմ տեղերով փոխվենք՝ դուք երգեք, ես լսեմ։ Սկսեք հետո կմիանամ ձեզ»։ Հանդիսատեսը չառարկեց ու երգեց Քրիստինեի «Մայրիկ» երգը, ապա երգչուհին միացավ նրան ու, հաղթահարելով հուզմունքը, կատարեց երգը։
Երեկոյի հանդիսավարը Հայկ Պետրոսյանն էր, ով ներկայացավ նաև երաժշտական կատարմամբ ու երգեց «հիթերի պոպուրի» հայտնի մուլտֆիլերից։ Համերգին ներկա էին «Հայ մայրերի» փոքրիկները, «Փոքրիկ իշխան» կրթահամալիրի տնօրենը 100 տոմս գնել էր մանկատան երեխաների համր։ Հանդիսատեսի շարքերում նստած երեխաներին ուրախացրին հայտնի հերոսներ Լոլիկն ու Բոլիկը։
14
Համերգը եզրափակվեց Սոֆի Մխեյանի ելույթով։ <Համաձայն եմ> երգի կատարման ժամանակ նրան միացավ փոքրիկ երգչուհի Յանան, <Համաձայն եմ>-ը անակնկալ զուգերգ դարձավ ու արժանացախ հանդիսատեսի հավանությանը։ <Ժպտա> երգի կատարման ժամանակ էլ Սոֆիին միացան <Հայ մայրեր> հասարակական կազմակերպության երեխաները, ովքեր պահել էին՝ <Ես կարող եմ> պաստառներ։
<Այնքան ժպտացող աչուկներ եմ տեսնում, ամենակարևորը՝ եղեք առողջ։ Սիրելի ծնողներ, տա Աստված, որ չունենաք մեր կարիքը, բայց հավատացեք, որ եթե ունենաք մեր կարիքը, մենք առանց խոսելու պատրաստ ենք լինել ձեր կողքին։ Այսօրվա հասույթը գնալու է <Հայ մայրեր> հասարակական կազմակերպությանը, որը շատ հարազատ է ինձ, որտեղ այնքան դրական ու բարի մարդիկ են։ Ես շատ ուրախ եմ, որ նրանք մեր կողքին ենք, մենք էլ՝ իրենց>,- ասաց Սոֆին։
 
1922202518521323247452IMG_0296
Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի
Լուսանկարները՝ Կարեն Անտինյանի
Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմբերի 25-ին և 28-ինՔասախի կիրճ տանող ճանապարհին փրկարարները կանխել են քարաթափման վտանգըՄատենադարանը և Շվեյցարիայի ազգային գրադարանը համագործակցության ուղղություններ են նախանշելՋերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով. ի՞նչ եղանակ կլինի սեպտեմբերի 25-29-ը70-ամյա անկողնային կինը մնացել է առանց դեղորայքի, հացի և խնամքի, քանի որ որդուն տարել են երկու տարով կալանքիՀայաստանի Մ20 հավաքականի մարզիչ է նշանակվել Միշա ՋորկաեֆըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Վթարային ջրանջատումներ են կրկին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ սեպտեմբերի 25-ինԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Արեգա Հովսեփյանի հետՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՔաղաքացուն ծեծելու համար 2 քննիչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. կա 7 մեղադրյալԵրևանից իրականացվում է ավելի շատ ուղիղ չվերթ, քան Թբիլիսիից ու ԲաքվիցԱպամոնտաժվել են Գետառի պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպներըՄոսկվան հերքում է Ուկրաինայի հետ եռակողմ բանակցությունների մասին լուրերըՔանի դեռ Փաշինյանը ծրագրում է հանձնել Տիգրանաշենը, մենք կհոգանք զարգացման մասին. ԱբրահամյանՄայր Աթոռը հայտարարություն է տարածելՄայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջերԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի ԱրգենտինայինԱսացի «Այո». Հայտնի լրագրող Անի Գևորգյանը նշանվել էՍյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին«Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրերԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխանՄեր երկրում կրթական ցածր մակարդակը լուրջ համակարգային խնդիր է. Ատոմ ՄխիթարյանԻշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանԿոնվերս Բանկի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել էՓաշինյանը խաղաղություն խոստացավ, բայց բերեց պատերազմ և զիջումներ. Սամվել ԿարապետյանԶՊՄԿ-ն՝ «ԲանՈՒԳործ» էքսպոյում74 էջանոց «գլուխգործոց» կամ մարդամեկի կյանքի գլխավոր մատնագիրը. Հրայր Կամենդատյան Կառավարության անդամները մեր երկիրը տանում են տնտեսական կոլապսի. Արեգ ՍավգուլյանԳիտակից և կարծիք թելադրող դասախոսները վտանգ են ներկայացնում իշխանության համար. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է, որը պատերազմ է բերում. Սամվել ԿարապետյանԼոռի Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանի անցած ճանապարհը Ինչպես այս խմիչքը լիկյորից դարձավ... օղի. «Փաստ»Ucom-ը և FAST-ը միավորում են արհեստական բանականությունն ու կանաչ նորարարությունըՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 սեպտեմբերի). Լարված իրավիճակ հայ-ադրբեջանական սահմանագծի հյուսիսարևել յան հատվածում. «Փաստ»Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Իշխանությունը կամ դիկտատորը անցողիկ են. նրանք պատմության փոշին են․ Հրայր ԿամենդատյանԱռևտրի ոլորտի ուշագրավ դինամիկան. ինչի՞ մասին են վկայում թվային անհամամասնությունները. «Փաստ»Խայտառակության մե՞ջ ենք հայտնվելու, թե՞ որպես հնագույն ազգ կգտնենք ճիշտ ճանապարհ․ Մհեր ԱվետիսյանՆիկոլը «դահիճ» է, 21 թ-ի բոլշևիկ, մտածում է, որ վերացնելու է բոլոր ընդդիմադիրներին, չի’ ստացվելու․ Ավետիք Չալաբյան Եթե շարունակենք հանձնել, Ալիևը երբեք կանգ չի առնի․ Սամվել Կարապետյան ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի գլխավոր թեման Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում ստեղծված իրավիճակներն են․ Ա․ ԶաքարյանԻ՞նչ կլինի, եթե գազը թանկանա Հայաստանի համար. «Փաստ»Երկիրը դիսկոտեկ չէ․ Սամվել Կարապետյան «Արամիս ժպիտը մնաց Շուշիում». Արամ Թորոսյանն անմահացել է նոյեմբերի 7-ին Շուշիում. «Փաստ»Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված. «Փաստ»Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ»«Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ»Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ»Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ»