Պոգբա. Ես սիրում եմ Մանչեսթերը
Սպորտ«Յուվենտուսի» կիսապաշտպան Պոլ Պոգբան այցելել է Մանչեսթեր, հայտնում է «Manchester Evening News»-ը։
Ֆրանսիացի ֆուտբոլիստին նկատել են ռեստորաններից մեկից դուրս գալիս։ Երբ 22-ամյա ֆուտբոլիստին հարցրել են իր այցելության նպատակի մասին, նա պատասխանել է. «Ես սիրում եմ Մանչեսթերը»։
Լրատվամիջոցները Պոգբայի այցը կապում են «Մանչեսթեր Յունայթեդ» կամ «Մանչեսթեր Սիթի» հավանական տեղափոխության հետ։ Նշենք, որ «Յուվեն» ֆրանսիացի ֆուտբոլիստի համար ակնկալում է ստանալ առնվազն 100 մլն եվրո։