Երևան, 30.Հուլիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ամենավտանգավոր մարզաձևերից մեկը. ե՞րբ կարող է սահնակը Բոյինգի արագություն «բացել». «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (30 հուլիսի). Ստեղծվել են «եռյակ» դատարաններ. «Փաստ» Արմատների մեջ ժամանակը դառնում է հավերժություն. «Փաստ» Հայաստանը կարող է դուրս գալ ԵԱՏՄ-ից և ՀԱՊԿ-ից, կարող է հեռանալ Ռուսաստանից, բայց ոչ երկար ժամանակով. «Փաստ» Եվրոպան իր լոլոներով խաբել է Հայաստանին. «Փաստ» «Ապրելու ուժը Դավիթի նկատմամբ մեծագույն չմարող սերն է». կրտսեր սերժանտ Դավիթ Յակովլևն անմահացել է հոկտեմբերի 26-ին Շեխերում. «Փաստ» Հայ դասախոսի համաշխարհային հաղթանակը. Հերմինե Պողոսյանն արժանացել է ձեռներեցության կրթության գերազանցության միջազգային մրցանակի. «Փաստ» «Արտ Լանչի» և «Քոֆի Հաուսի» օրինակը. հայկական բիզնեսի նոր մշակույթը՝ մրցակցությունից դեպի գործընկերություն. «Փաստ» Քանդելը հեշտ է, իսկ, այ, կառուցելն ու վերականգնելը... «Փաստ» Արևմուտքի համար՝ Բելուջիստանը ևս մեկ գործոն կարող է հանդիսանալ Մերձավոր Արևելքում իրավիճակն ավելի թեժացնելու համար. Արտակ Զաքարյան


Պետական չորս մարմինների աշխատանքը բարելավել է 500 երեխայի կյանքի եւ ուսման պայմանները

Հասարակություն

Օմբուդսմենի` անցյալ տարվա մշտադիտարկման արդյունքում բազում մտահոգիչ խնդիրներ են արձանագրվել Երեւանի քաղաքապետարանի, Տարածքային կառավարման նախարարության եւ Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարության ենթակայության տակ գտնվող ութ հատուկ դպրոցներում: Ինչպես  տեղեկացրին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, այդ խնդիրների մեծ մասն այսօր արդեն լուծում է ստացել: Ա րդեն այս տարի Երեւանի քաղաքապետարանը վերանորոգել եւ կահավորել է Մտավոր թերզարգացում ունեցող երեխաների թիվ 2 հատուկ դպրոցի (119 երեխա) խաղասենյակները, ննջարաններն ու դահլիճը: Ննջարանների գույքն ամբողջովին նորացվել է, փոխվել են մահճակալներն ու հագուստի պահարանները, երեխաների ապրուստը բարելավելու համար ձեռք է բերվել նաեւ անհրաժեշտ այլ կահույք:

Տարածքային կառավարման նախարարության աշխատանքի շնորհիվ բարեկարգվել է Գյումրու մտավոր թերզարգացում ունեցող երեխաների թիվ 3 հատուկ դպրոցի (58 երեխա) ողջ տարածքը, սալիկապատվել են խոհանոցն ու լոգարանները, կարգավորվել է ջրահեռացման խնդիրը: Բարեկարգվել է  եւ համակարգիչներով է համալրվել համակարգչային դասասենյակը: Սկսվել են խաղահրապարակի կառուցման աշխատանքները: Նույն նախարարության ենթակայության տակ գտնվող մի շարք այլ դպրոցներում եւս էական բարելավում է տեղի ունեցել: Այսպես, Աբովյանի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների թիվ 1 հատուկ դպրոցում (44 երեխա) այս տարի արդեն ննջարանները բարեկարգ են: Ի տարբերություն նախորդ այցի՝ այժմ չի հայտնաբերվել ժամկետանց սնունդ, ձեռք է բերվել անհրաժեշտ դեղորայք: Բացի այդ, տեղադրվել է թեքահարթակ՝ հաշմանդամություն ունեցող երեխաների տեղաշարժն ապահովելու համար: Աշտարակի թիվ 1 հատուկ դպրոցի (45 երեխա) խոհանոցն ու ճաշարանը վերանորոգվել են եւ համալրվել նոր գույքով, միջանցքներում լուծվել է պատշաճ լուսավորման հարցը: Դպրոցում կա անհրաժեշտ դեղորայք, վերացվել են բժշկական փաստաթղթերում եւ դասամատյաններում եղած թերությունները, իսկ երեխաների հանդեպ կոպիտ վարք ցուցաբերած դաստիարակները ենթարկվել են կարգապահական տույժի:

Գորիսի եւ Սիսիանի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների հատուկ դպրոցներում (70 երեխա) լուծվել են ջրամատակարարման եւ տաք ջրի խնդիրները: Վանաձորի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների թիվ 1 հատուկ դպրոցում (78 երեխա) կարգավորվել է սննդի տրամադրման գործընթացը: Դպրոցում լուծվել է նաեւ տաք եւ սառը ջրի ապահովվածության հարցը, ինչպես նաեւ դպրոցը ձեռք է բերել տրանսպորտային միջոց:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ սերտ համագործակցության արդյունքում Կապանի երեխաների խնամքի եվ պաշտպանության գիշերօթիկ հաստատությունում (69 երեխա) եւս դրական առաջընթաց կա. բարեկարգվել են հաստատության ննջարանները ու խաղասենյակները, վերանորոգվել են լոգարանները:

Վերը նշված դպրոցներում դեռեւս մնացել են մի շարք խնդիրներ, սակայն հուսադրող եւ դրական է այն, որ այդ դպրոցների համար պատասխանատու գերատեսչությունների ղեկավարներն ընդունել են դրանց առկայությունը  եւ պատրաստակամություն են հայտնել հնարավորինս արագ եւ արդյունավետ վերացնել Օմբուդսմենի վերհանած եւ իրենց ներկայացրած բոլոր թերացումները:

Այսպիսով, մի շարք գերատեսչությունների հետ կառուցողական աշխատանքի արդյունքում էականորեն բարելավվել են հատուկ դպրոցներում սովորող շուրջ 500 երեխաների կյանքի եւ ուսման պայմանները:

 

Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումըԻնչպես համատեղել ինովացիաներն ու հանքարդյունաբերությունըՀայաստանում խոշոր ներդրում կատարողները երաշխիք չունեն, որ իշխանություններն իրենց չեն սահմանափակի. Հրայր Կամենդատյան«Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագրի պատանի ջութակահարը Էստոնիայում անցկացվող կրթական ուղևորությանը Ամենավտանգավոր մարզաձևերից մեկը. ե՞րբ կարող է սահնակը Բոյինգի արագություն «բացել». «Փաստ»Արևային վահանակներից պատրաստված ցանկապատը կարող է ավելի մատչելի լինել, քան ավանդական ցանկապատը. Որո՞նք են դրա առավելությունները ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (30 հուլիսի). Ստեղծվել են «եռյակ» դատարաններ. «Փաստ»Տիգրանաշենի ու Կիրանցի բնակիչները ՔՊ-ին շատ քիչ ձայն են տվել. Արմեն ՄանվելյանՄեր պայքարի ընկեր Ավետիք Չալաբյանի ուղերձը Արմատների մեջ ժամանակը դառնում է հավերժություն. «Փաստ» Բելգիայի Դաշնային խորհրդարանում կրկին բարձրացվել է Ավետիք Չալաբյանի քաղաքական հետապնդման հարցըՆույնիսկ ընտրությունները կեղծելու դեպքում ԲՀԿ-ն պետք է և կարող էր լինել խորհրդարանում. Ցոլակ ԱկոպյանՀայաստանը կարող է դուրս գալ ԵԱՏՄ-ից և ՀԱՊԿ-ից, կարող է հեռանալ Ռուսաստանից, բայց ոչ երկար ժամանակով. «Փաստ»Նույնիսկ ընտրությունները կեղծելու դեպքում ԲՀԿ-ն պետք է և կարող էր լինել խորհրդարանում. Ցոլակ ԱկոպյանԵվրոպան իր լոլոներով խաբել է Հայաստանին. «Փաստ»Դեպի ուր. արտահանման արգելքներն ու գյուղացու անելանելի վիճակը «Ապրելու ուժը Դավիթի նկատմամբ մեծագույն չմարող սերն է». կրտսեր սերժանտ Դավիթ Յակովլևն անմահացել է հոկտեմբերի 26-ին Շեխերում. «Փաստ»Հայ դասախոսի համաշխարհային հաղթանակը. Հերմինե Պողոսյանն արժանացել է ձեռներեցության կրթության գերազանցության միջազգային մրցանակի. «Փաստ»«Արտ Լանչի» և «Քոֆի Հաուսի» օրինակը. հայկական բիզնեսի նոր մշակույթը՝ մրցակցությունից դեպի գործընկերություն. «Փաստ»Քանդելը հեշտ է, իսկ, այ, կառուցելն ու վերականգնելը... «Փաստ»Արևմուտքի համար՝ Բելուջիստանը ևս մեկ գործոն կարող է հանդիսանալ Մերձավոր Արևելքում իրավիճակն ավելի թեժացնելու համար. Արտակ ԶաքարյանԱշխարհաքաղաքական շրջադարձեր, տարածքային կորուստներ և տարածաշրջանային անվտանգության իրական պատկերը. «Փաստ»Էլ ո՞ր շահառուները կարող են օգտվել գյուղոլորտի պետական աջակցության ծրագրերից. նախագիծ. «Փաստ»«Ավտորիտարացման միտումներն անընդհատ աճում են՝ կապված թե՛ խոսքի ազատության սահմանափակման, թե՛ քաղաքական հետապնդումների հետ». «Փաստ»Բանտից հղված ահազանգ. Ավետիք Չալաբյանը հայտարարում է համատարած բռնաճնշումների և իշխանության անկման սկզբի մասին. «Փաստ»Լոռու մարզի մի շարք համայնքներում տրանսպորտային ճգնաժամը լուծվել է. գործարկվել է անվճար երթուղի. «Փաստ»Բռնազավթում՝ պետականացման քողի տակ. ՀԷՑ-ի շուրջ ծավալվող ապօրինությունը վտանգում է Հայաստանի ապագան. «Փաստ»Արդյոք ովքեր են. ի՞նչ են ցույց տալիս խոշորների վճարած հարկերը. «Փաստ»Թրամփը Զելենսկու հետ հանդիպման ժամանակ պնդել է, որ դադարեցնի պшտերազմըԱնգլիայի տարածքի կեսում երաշտ է հայտարարվել շոգի չորրորդ ալիքի պայմաններումՀուլիսի 30/31-ին, օգոստոսի 4-ին գազ չի լինելու․ հասցեներՈրպես անհետ կորած որոնվում է 2012թ. ծնված Վահե ԱպիկյանըՄենք ուշադիր հետևում ենք նրանց յուրաքանչյուր քայլին, ովքեր փորձում են մեր տարածաշրջանում լարվածություն առաջացնել․ ԷրդողանԼոռու մարզում սննդային թnւնավորմանը բնորոշ ախտանիշներով բուժօգնության է դիմել 22 քաղաքացի. ՀՎԿԱԿՄադրիդը խնդրել է օգտագործել ԵՄ համերաշխության հիմնադրամը՝ անտառային հրդեհների պատճառովՀարսանեկան արարողության մասնակիցների միջև վիճшբանություն է տեղի ունեցել․ մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոցՀայկական ապրանքների վրա դրվող սահմանափակումների մասին և ոչ միայն. Մենուա ՍողոմոնյանԺողովուրդը պետք է գիտակցի, որ իշխանություններն իրենց ձայները «գցում են աղբարկղը», և դրա դեմ պետք է պայքարել օրենքով նախատեսված բոլոր հնարավոր գործիքներով, այդ թվում փողոցով․ Աննա ԿոստանյանՋուր հավաքեք․ ջուր չի լինելուՄԻՊ-ն այցելել է ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալ. առանձնազրույց է ունեցել զինծառայողների հետԱնչափահասին թրաֆիքինգի ենթարկելու մեջ մեղադրվողներից մեկի նկատմամբ կիրառվել է տնային կալանքը, մյուսի նկատմամբ՝ բացակայելու արգելքըՄոսկվայի մարզում ուժեղ անձրևների պատճառով եղանակային վտանգի դեղին մակարդակ է հայտարարվելԵկեղեցու շուրջ պայքարը տեղափոխվում է քաղաքական նոր հարթություն․ Արմեն ՀովասափյանՊահեստազորի զինվորականները՝ Հայաստանի ծառայության մեջ են միշտ․ Աննա ՂուկասյանՀանրային քննարկման են ներկայացվել նախադպրոցական կրթական ծրագրերի նախագծերն ըստ տարիքային խմբերիՎաղը Փաշինյանը կարող է է՛լ վարչապետ չլինել՝ Ադրբեջանը ռոզիսկ տա. Էդմոն ՄարուքյանՕկուպացված Արցախում խոշոր հրդեհներ ենՃապոնիայում տեղի է ունեցել 5.4 մագնիտուդով երկրաշարժ20 տարի Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան ղեկավարելուց հետո այսօր հրաժեշտ եմ տալիս այս պաշտոնին. Հրաչյա ՌոստոմյանՋրափրկարարները քաղաքացիներին անվնաս դուրս են բերել ափ