"Ունիան"-ը գրում է, որ ուկրաինական մայդանական «ՈՒԴԱՌ» կուսակցության ղեկավար եւ Կիեւի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն ուկրաինական Գերագույն ռադայի արտահերթ ընտրություններում կգլխավորի Պյոտր Պորոշենկոյի Բլոկի ընտրացուցակը, ինչի մասին հայտարարել է ինքը Վիտալի Կլիչկոն` ելույթ ունենալով «Պյոտր Պորոշենկոյի Բլոկ» կուսակցության X արտահերթ համագումարին:
Կիեւի քաղաքապետը նշել է, որ Ուկրաինան ընտրել է իր եվրոպական ուղղությունը եւ պետք է հաջողությունների հասնի այդ ճանապարհին: