ITAR-TASS-ը գրում է, որ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Փարիզում Իրաքի հարցով միջազգային համաժողովի բացման խոսքի ժամանակ հայտարարել է , որ ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորումը սպառնալիք է ամբողջ Մերձավոր Արևելքի համար: Նախագահ Օլանդի խոսքով՝ Իրաքն առաջին հերթին մարդասիրական օգնության կարիք ունի` հիշեցնելով, որ երկրում հաշվվում է ավելի քան 2 մլն փախստական և տեղահանված անձ: «Սակայն միևնույն ժամանակ Իրաքը նաև ռազմական աջակցության կարիք ունի»,- հավելել է ֆրանսիացի առաջնորդը: