ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ-ն գրում է, որ պաշտոնական Թեհրանը մերժել է Վաշինգտոնին ԻԼԻՊ խմբավորման դեմ համատեղ պայքարելու առաջարկը։ «Իրաքում ԱՄՆ դեսպանը մեզ խնդրել է համագործակցություն ԻԼԻՊ-ի դեմ պայքարում։ Ես հրաժարվել եմ, քանի որ նրանց ձեռքերը թաթախված են արյան մեջ: Միացյալ Նահանգները ձգտում են ռազմական ներկայություն ունենալ Մերձավոր Արևելքում՝ պայքարելով ԻԼԻՊ-ի դեմ», – հայտարարել է Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին: