Ջորդան Այբ. Կլոպը մեզ ազատություն է տալիս
Սպորտ«Լիվերպուլի» հարձակվող Ջորդան Այբը համոզված է, որ նոր գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի հետ կարող են տիտղոսներ նվաճել:
-Կլոպը մեզ մեծ ինքնավստահություն է հաղորդում: Նա կարողանում է և սիրում է դա անել: Կլոպը կարող է բարկանալ, բայց հիմնականում հանգիստ է, մեզ ազատություն է տալիս, ցույց է տալիս, թե ինչպես է պետք խաղալ:
Ամեն ինչ սկսվում է ֆուտբոլիստների հետ լավ հարաբերություններից: Նա այնպես է անում, որ մեզանից յուրաքանչյուրը հավատում է՝ կարող ենք հաղթել Անգլիայի առաջնությունում կամ այլ մրցաշարում,-Այբի խոսքը մեջբերված է «Sky Sports»-ից: