Հովիկ Աբրահամյանը հույս ունի, որ ապագայում էլ վարչապետ կլինի
ՔաղաքականՀայաստանի իշխանությունները պատրաստ են ընդունել ժողովրդի ցանկացած վճիռ: Այս մասին լրագորղների հետ զրույցում Երևանի Մաշտոցի անվան համալսարանում տեղակայված 10/8 տեղամասում Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քվեարկությանը մասնակցելուց հետո նշեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը` հավելելով, որ իշխանությունը և ընդդիմությունը չեն որոշում` հանրաքվեն կընդունվի՞, թե ոչ: «Այս ամենը որոշում է հասարակությունը: Կոչ եմ անում բոլորին հանդուրժողականություն ցուցաբերել և հնարավորություն տալ ժողովրդին որոշել` «այո», թե «ոչ»: Իշխանության համար ընդունելի կլինի յուրաքանչյուր տարբերակ»,- նշեց Հովիկ Աբրահամյանը:
Դիտարկմանը, թե գործող վարչապետը պատրա՞ստ է թողնել պաշտոնը, Հովիկ Աբրահամյանը պատասխանեց. «Այսօր ես եմ վարչապետ և հույս ունեմ, որ ապագայում էլ կլինեմ»:
Հայաստանում դեկտեմբերի 6-ին՝ 08:00-ին, բացվել ենՍահմանադրական փոփոխությունների քվեարկության 41ընտրատարածքների 1989 տեղամասերը: Դեկտեմբերի 5-իդրությամբ ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված հանրաքվեի մասնակիցների ընդհանուր թիվն է` 2 միլիոն 550 հազար 323: Դիտորդականառաքելություն կիրականացնի 18 տեղական և 6 միջազգա յին կազմակերպություն: Հանրաքվեի ընթացքին կհետևեն 3006 տեղական և 123միջազգային դիտորդներ: