Ժամը 18:00-ի դրությամբ ՔԿՀ-ներում քվեարկությանը մասնակցել է 728 կալանավորված անձ
ՔաղաքականՀՀ սահմանադրության փոփոխությունների հանրաքվեին ժամը 18:00-ի դրությամբ քվեարկել է 728 կալանավորված անձ:«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության մամուլի քարտուղար Գոռ Ղլեչյանը` ներկայացնելով քրեակատարողական հիմնարկներում տեղ ակայված 8 ընտրատեղամասերում ընթացող քվեարկության արդյունքները:
«Ընտրելու իրավունք ունի 958 կալանավոր անձ: Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում, որտեղ ընտրատեղամասը բացվել է 11:00-ին, քվեարկությանը մասնակցել է 545 կալանավոր»,- ասաց Ղլեչյանը` հավելելով, որ քվերակությունը դեռ ընթանում է. միջադեպեր չեն գրանցվել:
Դեկտեմբերին 6-ին ընթանում է ՀՀսահմանադրության փոփոխությունների հանրաքվեն: Ժամը 8-ի դրությամբ Հայաստանում բացվել ու բնականոն քվերակություն էընթանում 1989 ընտրական տեղամասերում: Ընտրատեղամասերից 8-ը տեղակայված են քրեակատարողական հիմնարկներում,որոնցից մեկը կբացվի 11:00-ին, մյուսները` 17:00-ին: ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված հանրաքվեի մասնակիցներիընդհանուր թիվն է` 2 միլիոն 550 հազար 323: Դիտորդական առաքելություն կիրականացնի 18 տեղական և 6 միջազգայինկազմակերպություն: Հանրաքվեի ընթացքին կհետևեն 3006 տեղական և 123 միջազգային դիտորդներ:
ՀՀ սահմանադրության փոփոխությունների հանրաքվեին ժամը 17:00-ի դրությամբ մասնակցել է 1 միլիոն 5 հազար 333 մարդ կամընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 39.17 տոկոսը: