Հանրաքվեին մասնակցելու ցանկություն է հայտնել ստացիոնար բուժում ստացող 1542 քաղաքացի
ՔաղաքականՍահմանադրական բարեփոխումների հանրաքվեին մասնակցելու ցանկություն հայտնել է ստացիոնար բուժում ստացող 1542 քաղաքացի: Տվյալները կենտրոնական ընտրական հանձնաժողովում հրապարակեց ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վահե Հակոբյանը: «Նրանք քվեարկությանը մասնակցել են շրջից քվեախցիկների միջոցով: Նկատվել է ստացիոնար բուժում ստացող քաղաքացիների մեծ ակտիվություն»-ընդգծեց Հակոբյանը:
Նա հավելեց, որ այս պահին չի կարող հստակ նշել, ստացիոնար բուժում ստացող քանի քաղաքացի է մասնակցել քվեարկությանը: Վերջնական տվյալները կամփոփվեն և կհրապարակվեն ժամը 20:00-ից հետո, երբ կփակվեն ընտրական տեղամասերը: Շրջիկ քվեախցիկների միջոցով ստացիոնար բուժում ստացող քաղաքացիների քվեարկությունը հետևել են լրագրողներ և դիտարդներ: