Գեղարքունիքի մարզի մի քանի համայնքներում արդեն հայտնի են ընտրությունների նախնական արդյունքները
ՔաղաքականԳեղարքունիքի մարզի Այգուտ, Անտառամեջ, Արդանիշ եւ Ջիլ համայնքներում արդեն ամփոփվել են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախնական արդյունքները, համաձայն որոնց` առայժմ բացարձակ մեծամասնություն են կազմում «այո»-ի կողմնակիցները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզի թիվ 23/29, 23/25, 23/37 , 23/38 ընտրատեղամասերից, Արդանիշ գյուղում 444 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 342 ընտրող, որից 332 -ը քվեարկել է «այո»-ի,10 -ը` «ոչ»-ի օգտին: Այգուտում 631 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 356 ընտրող, որից 305–ը քվեարկել է «այո»-ի, 48-ը` «ոչ»-ի օգտին: Անտառամեջ գյուղում 135 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 88 ընտրող, որից 75-ը քվեարկել է «այո»-ի, 11-ը` «ոչ»-ի օգտին: Ջիլ գյուղում 480 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 265 ընտրող, որից 162-ը քվեարկել է «այո»-ի, 101-ը` «ոչ»-ի օգտին:3 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել Այգուտում, 2-ը` Անտառամեջում , 2-ը` Ջիլում:
Խոսրով Խլղաթյան