Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը «Մեծ սաղավարտ»-ի եզրափակիչ մրցաշարում տոնել է առաջին հաղթանակը:
Արոնյանը երկրորդ տուրում մրցում էր Ռուսլան Պոնոմարյովի հետ: Գրոսմայստերները կատարեցին 51 քայլ որից հետո Պոնոմարյովը անձնատուր եղավ: Միաժամանակ ընթացող Անանդ-Պոնս պարտիան ավարտվել է աշխարհի նախկին չեմպիոն հնդիկ գրոսմայստերի առավելությամբ: Մրցաշարի հաջորդ տուրում Արոնյանը կխաղա Անանդի հետ:
«Մեծ սաղավարտ»-ի 7-րդ եզրափակիչ մրցաշարը մեկնարկել է սեպտեմբերի 14-ին և կեզրափակվի սեպտեմբերի 21-ին: Մրցաշարին մասնակցում են 4 շախմատիստներ' Լևոն Արոնյան, Վիշի Անանդ, Ռուսլան Պոնոմարյով և Ֆրանցիսկո Վալյեխո Պոնս: Շախմատի աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը հրաժարվել է մրցաշարին մասնակցելուց' շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսի պաշտպանությանը լավ նախապատրաստվելու համար: