Մոուրինյու. Չեմ կարծում, թե Աբրամովիչը քամու ազդեցությունից փոխվող մարդ է
ՍպորտԼոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն ասել է, թե ինչու է վստահ, որ ակումբի սեփականատեր Ռոման Աբրամովիչն իրեն չի հեռացնի զբաղեցրած պաշտոնից, չնայած վերջին անհաջող արդյունքներին։
-Քանի որ, ինչպես ինձ թվում է, ես շատ բան եմ արել ակումբի համար։ Նա հավատացել է ինձ երկու անգամ, նախ երբ վերադարձրեց ինձ թիմ, հետո էլ, երբ ինձ նոր քառամյա պայմանագիր առաջարկեց։
Չեմ կարծում, թե Աբրամովիչն այնպիսի մարդ է, ով քամու ազդեցությունից կարող է փոխվել։ Հասկանում եմ, որ արդյունքների քամին կարևոր է, իսկ դա շատ ուժեղ գործոն է, քանի որ մեր արդյունքները Պրեմիեր լիգայում իրոք վատն են։
Անհաջող արդյունքներն ինձ ավելի լավն են դարձնում։ Երբեք չեմ մտածել, որ այսքան ուժեղ ու մոտիվացված կլինեմ։ Հերթական պարտությունն ենք կրում, և հաջորդ օրը ես արթնանում եմ աշխատանքի գնալու մեծ ցանկությամբ։ Սա ինձ օգնել է ավելի լավ ճանաչել ինձ ու հասկանալ, որ ավելի ուժեղ եմ, քան ինձ թվում էր։ Երբ միշտ հաղթում ես և երջանիկ ես, շատ լավ է։ Բայց ավելի բարդ է, երբ գործերդ լավ չեն դասավորվում։ Այնպես որ, սա լավ փորձ է,-Մոուրինյուի խոսքն է մեջբերում «BBC»-ն։