Ուայլդեր. Ֆյուրիի՝ Կլիչկոյին հաղթելը ինձ համար մի փոքր վիրավորական էր
ՍպորտԳերծանր քաշային կարգում WBC վարկածով աշխարհի չեմպիոն ամերիկացի Դեոնթեյ Ուայլդերը ցանկանում է ռինգ դուրս գալ ուկրաինացի Վլադիմիր Կլիչկոյի հետ։
-Ինձ համար մի փոքր վիրավորական էր, երբ Ֆյուրին հաղթեց Կլիչկոյին։ Քանի որ ես մոտ եմ եղել Կլիչկոյի և գոտիների միացման միֆի գահընկեց անելուն։ Իհարկե, ինձ կասին, որ ես ծեր Կլիչկոյին եմ հաղթել, բայց ինձ դա չի անհանգստացնում։
Կլիչկոն ասում է, որ դեռ ցանկանում է պայքարել WBC վարկածի գոտու համար։ Նա երբեք չի նվաճել այդ ամենապատվավոր գոտին։ Դե ինչ, ես դեռ կուզենայի հանդիպել նրան,-ասել է Ուայլդերը։
Հիշեցնենք, որ Ֆյուրիից կրած պարտությունը Կլիչկոյի համար 11 տարում առաջինն էր։