Արամ Ոսկանյանը կգլխավորի ֆուտբոլի Հայաստանի Մ-19 հավաքականը
ՍպորտԱրամ Ոսկանյանը նշանակվել է Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ:
Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Արամ Ոսկանյանը 11 հանդիպում է անցկացրել Հայաստանի ազգային հավաքականի կազմում: Որպես մարզիչ՝ Ոսկանյանը գլխավորել է «Միկան», իսկ մինչև վերջերս «Բանանցի» գլխավոր մարզիչն էր:
Ոսկանյանի օգնականը Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականում կլինի Մանուկ Սարգսյանը: