Սերժ Սարգսյանն ստորագրել է ԱԺ-ի ընդունած մի շարք օրենքներ
ՔաղաքականՆախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 9-ին ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ: Ինչպես տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Նախագահն ստորագրել է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հարկերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» և «Դրամարկղային գործառնությունների մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքները: