Երևան, 30.Հուլիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ամենավտանգավոր մարզաձևերից մեկը. ե՞րբ կարող է սահնակը Բոյինգի արագություն «բացել». «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (30 հուլիսի). Ստեղծվել են «եռյակ» դատարաններ. «Փաստ» Արմատների մեջ ժամանակը դառնում է հավերժություն. «Փաստ» Հայաստանը կարող է դուրս գալ ԵԱՏՄ-ից և ՀԱՊԿ-ից, կարող է հեռանալ Ռուսաստանից, բայց ոչ երկար ժամանակով. «Փաստ» Եվրոպան իր լոլոներով խաբել է Հայաստանին. «Փաստ» «Ապրելու ուժը Դավիթի նկատմամբ մեծագույն չմարող սերն է». կրտսեր սերժանտ Դավիթ Յակովլևն անմահացել է հոկտեմբերի 26-ին Շեխերում. «Փաստ» Հայ դասախոսի համաշխարհային հաղթանակը. Հերմինե Պողոսյանն արժանացել է ձեռներեցության կրթության գերազանցության միջազգային մրցանակի. «Փաստ» «Արտ Լանչի» և «Քոֆի Հաուսի» օրինակը. հայկական բիզնեսի նոր մշակույթը՝ մրցակցությունից դեպի գործընկերություն. «Փաստ» Քանդելը հեշտ է, իսկ, այ, կառուցելն ու վերականգնելը... «Փաստ» Արևմուտքի համար՝ Բելուջիստանը ևս մեկ գործոն կարող է հանդիսանալ Մերձավոր Արևելքում իրավիճակն ավելի թեժացնելու համար. Արտակ Զաքարյան


Վախճանվել է ակադեմիկոս Գեորգ Բրուտյանը

Հասարակություն

Դեկտեմբերի 8-ին կյանքի 89-րդ տարում վախճանվել է փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, Փիլիսոփայության միջազգային ակադեմիայի նախագահ, Հայոց փիլիսոփայական ակադեմիայի նախագահ, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Մետափիլիսոփայության, փոխակերպական տրամաբանության և փաստարկման միջազգային գիտահետազոտական ինստ իտուտի նախագահ Գեորգ Աբելի Բրուտյանը:

Ինչպես  տեղեկացրին Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի լրատվական ծառայությունից,  ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի կարգադրությամբ ստեղծվել է թաղման կառավարական հանձնաժողով՝ ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ: Գեորգ Բրուտյանի հոգեհանգիստը տեղի կունենա դեկտեմբերի 10-ին` ժամը 18.00-ին, Երևանի Սբ Հովհաննես (Կոնդ) եկեղեցում, քաղաքացիական հոգեհանգիստը՝ դեկտեմբերի 11-ին` ժամը 12.00-14.00-ը, ՀՀ ԳԱԱ նախագահության շենքում (Մարշալ Բաղրամյանի պող., 24), հուղարկավորությունը` Երևանի քաղաքային պանթեոնում:

Գեորգ Բրուտյանը ծնվել է 1926թ. մարտի 24-ին Սևքար գյուղում: 1942թ. ավարտել է Թբիլիսիի թիվ 81 հայկական դպրոցը, 1984թ.՝ ԵրՊԻ-ի շինարարական ֆակուլտետը, 1948-1951թթ. սովորել է Մոսկվայի Մ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի ասպիրանտուրայում: 1951թ. պաշտպանել է թեկնածուական, 1961թ՝ դոկտորական ատենախոսություն` դառնալով իր մասնագիտության գծով փիլիսոփայության ամենաերիտասարդ դոկտորը Խորհրդային Միությունում: 1951թ. Բրուտյանին շնորհվել է դոցենտի, 1963թ՝ պրոֆեսորի կոչում: 1971թ. Գ. Բրուտյանն ընտրվել է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, 1982թ՝ ակա­դե­մի­կոս: 1977-1994թթ. եղել է ՀՀ ԳԱÔ ±-ի  փիլիսոփայության և բանասիրության, 1994-1995թթ. և 1998-2000թթ` հումանիտար գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, 1994-2002թթ` նաև ՀՀ ԳԱԱ-ի փոխնախագահ, 2007 թվականից՝ ՀՀ ԳԱԱ նախագահի խորհրդական, 2011 թվականից՝ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Մետափիլիսոփայության, փոխակերպական տրամաբանության և փաստարկման միջազգային գիտահետազոտական ինստիտուտի նախագահ:

Անուրանալի է Գեորգ Բրուտյանի ավանդը գիտության և կրթության գործի կազմակերպման բնագավառում: Նա հիմնադրել և ղեկավարել է մի շարք առաջատար ամբիոններ և գիտական կազմակերպություններ. եղել է Երևանի Բրյուսովի անվան մանկավարժական ինստիտուտի փիլիսոփայության (1962–1970) և Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության և տրամաբանության ամբիոնների հիմնադիր վարիչը (1970–1986): Մեծ դեր է խաղացել ԵՊՀ փիլիսոփայության և սոցիոլոգիայի ֆակուլտետի ստեղծման ու կայացման գործում:

Չնայած իր տարիքին, Բրուտյանը մինչև կյանքի վերջին օրերը շարունակում էր իր հարուստ փորձն ու կարողությունները ներդնել հայրենական գիտության զարգացման գործում:  Գեորգ Բրուտյանը հեղինակ է աշխարհի 20 լեզուներով հրատարակված ու թարգմանված շուրջ 70 մենագրությունների, գրքերի ու դասագրքերի, ավելի քան 200 գիտական հոդվածների: Նա հիմնադիր և հեղինակ է մի շարք գիտական ուղղությունների և մեթոդաբանական սկզբունքների, որոնք համաշխարհային գիտության մեջ նրա անունով են կոչվում: Դրանցից են` բազմատրամաբանության հայեցակարգը, փոխակերպական ( տրանսֆորմացիոն) տրամաբանությունը, լեզվաբանական լրացչության սկզբունքը, համաշխարհային լայն ճանաչում ունեն փաստարկման տեսության բրուտ­յանական հայեցակարգը և նրա հիմնադրած Փաստարկման երևանյան դպրոցը: Մեծ է Գ. Բրուտյանի ներդրումը հայ փիլիսոփայական մտքի հիմնահարցերի և հայագիտության մեթոդաբանական սկզբունքների մշակման բնագավառում:

Տարիներ շարունակ ղեկավար պաշտոններ վարելով գիտության և կրթության տարբեր օղակներում` ակադեմիկոս Բրուտյանը ծանրակշիռ ներդրում է ունեցել փիլիսոփայության, տրամաբանության, սոցիոլոգիայի, քաղաքագի­տության և հոգե­բա­նության բնագավառներում գիտական նոր հերթափոխի պատրաստման գործում: Շուրջ 30 տարի նախագահել է ԵՊՀ-ում` փիլիսոփայության գծով գի­տա­կան աստիճաններ շնորհող մասնագիտական խորհրդում, իսկ 2011 թվականից ղեկավարել է ՀՊՄՀ-ում գործող ՀՀ ԲՈՀ-ի 064 Փիլիսոփայության և հոգեբանության մասնագիտական խորհուրդը:

Անուրանալի է նաև ակադեմիկոս Բրուտյանի ավանդը համախշարհային գիտական հանրությանը Արցախի հիմնախնդրի օբյեկտիվ մատուցման և արդա­րացի լուծման ուղիների ներկայացման, ինչպես նաև Թուրքիայի կողմից հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանության միջազգային ճանաչման խնդրում համաշխարհային ճանաչում ունեցող գիտնականների ներուժի կազմակերպման ասպարեզում:

Գ. Բրուտյանը համաշխարհային գիտական ակադեմիայի ցկյանս անդամ էր (Մեծ Բրիտանիա, 1990), Լոնդոնի դիվանագիտական ակադեմիայի հիմնադիր անդամ (Մեծ Բրիտանիա, 2000), արժանացել է ԽՍՀՄ, Հայստանի, արտասահմանյան մի շարք երկրների պետական պարգևների, բազմաթիվ առաջատար համալսարանների և միջազգային ինստիտուտների պատվավոր կոչումների ու պարգևների: Գ. Բրուտյանը ղեկավարել և անդամակցել է մի քանի տասնյակ միջազգային ամսագրերի խմբագրական խորհուրդների, այդ թվում՝ Փենսիլվանիայի համալսարանի (ԱՄՆ) Philosophy and Rhetoric գիտական հանդեսին:

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նա­խագահն իր շնորհավորական ուղերձում նշում է, որ «ակադեմիկոս Գ. Բրուտյանի ապրած կյան­քը փայլուն վկայությունն է՝ թե ինչպես մեկ անձի մեջ կարող են համատեղվել  գիտնականը, ման­կավարժը, քաղաքացին: Եվ բոլոր երեք դրսևորումներում՝ հասնել համաշխարհային ճա­նաչ­ման»:

Մեծ գիտնականի, մանկավարժի և քաղաքացու անունը ոսկե տառերով է գրվել հայ և համաշխարհային գիտության պատմության մեջ: Ակադեմիկոս Գեորգ Բրուտյանի հիշատակը վառ կմնա գործընկերների, սաների և նրան ճանաչողների սրտերում:

 

Հայաստանում խոշոր ներդրում կատարողները երաշխիք չունեն, որ իշխանություններն իրենց չեն սահմանափակի. Հրայր Կամենդատյան«Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագրի պատանի ջութակահարը Էստոնիայում անցկացվող կրթական ուղևորությանը Ամենավտանգավոր մարզաձևերից մեկը. ե՞րբ կարող է սահնակը Բոյինգի արագություն «բացել». «Փաստ»Արևային վահանակներից պատրաստված ցանկապատը կարող է ավելի մատչելի լինել, քան ավանդական ցանկապատը. Որո՞նք են դրա առավելությունները ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (30 հուլիսի). Ստեղծվել են «եռյակ» դատարաններ. «Փաստ»Տիգրանաշենի ու Կիրանցի բնակիչները ՔՊ-ին շատ քիչ ձայն են տվել. Արմեն ՄանվելյանՄեր պայքարի ընկեր Ավետիք Չալաբյանի ուղերձը Արմատների մեջ ժամանակը դառնում է հավերժություն. «Փաստ» Բելգիայի Դաշնային խորհրդարանում կրկին բարձրացվել է Ավետիք Չալաբյանի քաղաքական հետապնդման հարցըՆույնիսկ ընտրությունները կեղծելու դեպքում ԲՀԿ-ն պետք է և կարող էր լինել խորհրդարանում. Ցոլակ ԱկոպյանՀայաստանը կարող է դուրս գալ ԵԱՏՄ-ից և ՀԱՊԿ-ից, կարող է հեռանալ Ռուսաստանից, բայց ոչ երկար ժամանակով. «Փաստ»Նույնիսկ ընտրությունները կեղծելու դեպքում ԲՀԿ-ն պետք է և կարող էր լինել խորհրդարանում. Ցոլակ ԱկոպյանԵվրոպան իր լոլոներով խաբել է Հայաստանին. «Փաստ»Դեպի ուր. արտահանման արգելքներն ու գյուղացու անելանելի վիճակը «Ապրելու ուժը Դավիթի նկատմամբ մեծագույն չմարող սերն է». կրտսեր սերժանտ Դավիթ Յակովլևն անմահացել է հոկտեմբերի 26-ին Շեխերում. «Փաստ»Հայ դասախոսի համաշխարհային հաղթանակը. Հերմինե Պողոսյանն արժանացել է ձեռներեցության կրթության գերազանցության միջազգային մրցանակի. «Փաստ»«Արտ Լանչի» և «Քոֆի Հաուսի» օրինակը. հայկական բիզնեսի նոր մշակույթը՝ մրցակցությունից դեպի գործընկերություն. «Փաստ»Քանդելը հեշտ է, իսկ, այ, կառուցելն ու վերականգնելը... «Փաստ»Արևմուտքի համար՝ Բելուջիստանը ևս մեկ գործոն կարող է հանդիսանալ Մերձավոր Արևելքում իրավիճակն ավելի թեժացնելու համար. Արտակ ԶաքարյանԱշխարհաքաղաքական շրջադարձեր, տարածքային կորուստներ և տարածաշրջանային անվտանգության իրական պատկերը. «Փաստ»Էլ ո՞ր շահառուները կարող են օգտվել գյուղոլորտի պետական աջակցության ծրագրերից. նախագիծ. «Փաստ»«Ավտորիտարացման միտումներն անընդհատ աճում են՝ կապված թե՛ խոսքի ազատության սահմանափակման, թե՛ քաղաքական հետապնդումների հետ». «Փաստ»Բանտից հղված ահազանգ. Ավետիք Չալաբյանը հայտարարում է համատարած բռնաճնշումների և իշխանության անկման սկզբի մասին. «Փաստ»Լոռու մարզի մի շարք համայնքներում տրանսպորտային ճգնաժամը լուծվել է. գործարկվել է անվճար երթուղի. «Փաստ»Բռնազավթում՝ պետականացման քողի տակ. ՀԷՑ-ի շուրջ ծավալվող ապօրինությունը վտանգում է Հայաստանի ապագան. «Փաստ»Արդյոք ովքեր են. ի՞նչ են ցույց տալիս խոշորների վճարած հարկերը. «Փաստ»Թրամփը Զելենսկու հետ հանդիպման ժամանակ պնդել է, որ դադարեցնի պшտերազմըԱնգլիայի տարածքի կեսում երաշտ է հայտարարվել շոգի չորրորդ ալիքի պայմաններումՀուլիսի 30/31-ին, օգոստոսի 4-ին գազ չի լինելու․ հասցեներՈրպես անհետ կորած որոնվում է 2012թ. ծնված Վահե ԱպիկյանըՄենք ուշադիր հետևում ենք նրանց յուրաքանչյուր քայլին, ովքեր փորձում են մեր տարածաշրջանում լարվածություն առաջացնել․ ԷրդողանԼոռու մարզում սննդային թnւնավորմանը բնորոշ ախտանիշներով բուժօգնության է դիմել 22 քաղաքացի. ՀՎԿԱԿՄադրիդը խնդրել է օգտագործել ԵՄ համերաշխության հիմնադրամը՝ անտառային հրդեհների պատճառովՀարսանեկան արարողության մասնակիցների միջև վիճшբանություն է տեղի ունեցել․ մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոցՀայկական ապրանքների վրա դրվող սահմանափակումների մասին և ոչ միայն. Մենուա ՍողոմոնյանԺողովուրդը պետք է գիտակցի, որ իշխանություններն իրենց ձայները «գցում են աղբարկղը», և դրա դեմ պետք է պայքարել օրենքով նախատեսված բոլոր հնարավոր գործիքներով, այդ թվում փողոցով․ Աննա ԿոստանյանՋուր հավաքեք․ ջուր չի լինելուՄԻՊ-ն այցելել է ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալ. առանձնազրույց է ունեցել զինծառայողների հետԱնչափահասին թրաֆիքինգի ենթարկելու մեջ մեղադրվողներից մեկի նկատմամբ կիրառվել է տնային կալանքը, մյուսի նկատմամբ՝ բացակայելու արգելքըՄոսկվայի մարզում ուժեղ անձրևների պատճառով եղանակային վտանգի դեղին մակարդակ է հայտարարվելԵկեղեցու շուրջ պայքարը տեղափոխվում է քաղաքական նոր հարթություն․ Արմեն ՀովասափյանՊահեստազորի զինվորականները՝ Հայաստանի ծառայության մեջ են միշտ․ Աննա ՂուկասյանՀանրային քննարկման են ներկայացվել նախադպրոցական կրթական ծրագրերի նախագծերն ըստ տարիքային խմբերիՎաղը Փաշինյանը կարող է է՛լ վարչապետ չլինել՝ Ադրբեջանը ռոզիսկ տա. Էդմոն ՄարուքյանՕկուպացված Արցախում խոշոր հրդեհներ ենՃապոնիայում տեղի է ունեցել 5.4 մագնիտուդով երկրաշարժ20 տարի Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան ղեկավարելուց հետո այսօր հրաժեշտ եմ տալիս այս պաշտոնին. Հրաչյա ՌոստոմյանՋրափրկարարները քաղաքացիներին անվնաս դուրս են բերել ափՍտեփանավանի և հարակից համայնքների դաշտերում նոր կոմբայնից բացի կաշխատի ևս մեկ կոմբայն. Ուժեղ ՀայաստանՍիրելի հայրենակիցներ, տեղեկացնում ենք, որ «Ուժեղ Հայաստան» դաշինքի այցը Նոյեմբերյանի շրջան տեղափոխվում է մյուս շաբաթ․ Անդրանիկ Գևորգյան