Սեյրան Օհանյանը՝ իր հրաժարականի ու ՀՀ նախագահ դառնալու մասին
ՔաղաքականԱյսօր ԱԺ-ում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը լրագրողների հետ զրույցի ժամանակ անդրադարձավ օրերս «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի` իր հրաժարականի պահանջին,- հայտնում է Orer.am-ը:
«Ես չգիտեմ` ինչ նպատակներ ինքն ունի: Ուզում եմ ասել հետևյալը. հրաժարական պահանջել յուրաքանչյուր ոք կարող է, բայց ես չեմ կարող հրաժարվել հայրենիքին ծառայելուց»,- ասաց պաշտպանության նախարարը:
Այն դիտարկմանը, թե կարծիք կա, որ հենց ինքն է լինելու ՀՀ ապագա նախագահը, նախարարը պատասխանեց. «Այսօր ես իմ դերն իրականացնում եմ որպես պաշտպանության նախարար: Ես չեմ դադարելու ծառայել հայրենիքին:
Թողեք` ես ինքս տնօրինեմ իմ ճակատագիրը»:
Սոսե Չանդոյան