Բելգիայի վարչապետ Էլիո Դի Ռուպոն ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայից երկու արկղ գարեջուր է ստացել'գրազը հաղթելու համար: Օբաման և Ռուպոն գրազ էին եկել ֆուտբոլի Աշխարհի առաջնության շրջանակներում երկու երկրների ազգային հավաքականների հանդիպման համար:
Ինչպես փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, Բելգիայի ու ԱՄՆ-ի ընտրանիների հանդիպման նախօրեին բելգիացի վարչապետը «ձեռնոց էր նետել» Օբամային Twitter-ի միջոցով' առաջարկելով նրան գրազ գալ երկու արկղ գարեջրի վրա:
Հունիսի 27-ին կայացած մրցավեճն ավարտվեց է բելգիացների' 2:1 հաշվով հաղթանակով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ' այժմ Բելգիայում ԱՄՆ դեսպանությունը հայտարարել է, որ Օբամայի կողմից Դի Ռուպոյի համար Բրյուսել է ներկրվել երկու արկղ «Սեմյուել Ադամս» գարեջուր, ինչն արդեն հաստատել է նաև Բելգիայի վարչապետը: