Վարուժան Սուքիասյանը կգլխավորի ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը
ՍպորտՖուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն այսուհետ կգլխավորի Վարուժան Սուքիասյանը: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից տեղեկացրին, որ քիչ առաջ ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի նախագահությամբ ավարտվեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գործադիր կոմիտեի նիստը, որի օրակարգում էր Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչի նշանակման հարցը:
ՀՖՖ նախագահը Գործադիր կոմիտեին ներկայացրեց Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանի թեկնածությունը: Վարուժան Սուքիասյանը հանդես եկավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում իր ծրագրային մոտեցումներով, ինչպես նաև հանգամանորեն պատասխանեց Գործադիր կոմիտեի անդամների հարցերին:
Գործադիր կոմիտեի միաձայն որոշմամբ Վարուժան Սուքիասյանը նշանակվեց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում: