Երևան, 05.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ուժեղ պետության հիմքը գիտելիքն է, կրթված քաղաքացին և ամուր ազգային ինքնությունը. Ուժեղ Հայաստան «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվ Փաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել Կարապետյան Ալիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր Կամենդատյան Առաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր Ավետիսյան Ինչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականություն Բաքուն փաստացի հասկացնում է, որ դժգnհ է Փաշինյանի կողմից պարտավորությունների կատարման ընթացքից․ Սուրեն Սուրենյանց ՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից


«Նոր Հայաստան»-ը ներկայացրեց հետագա անելիքները

«Նոր Հայաստան» նախաձեռնությունը հայտարարում է մարզային այցելություններ և քաղաքացական ժողովների շարք սկսելու մասին: Միևնույն ժամանակ, նախաձեռնության անդամները դեկտեմբերի 12-20-ը շուրջօրյա հերթապահություն են իրականացնելու Ազատության հրապարակում: Դեկտեմբերի 11-ին Ազատության հրապարակում տեղի ունեցավ «Նոր Հայաստան»-ի հրավիրած հերթական հանրահավաքÕ ¨, որը սակավամարդ էր և նախորդներից որևէ բանով չէր տարբերվում, որքան էլ կազմակերպիչները պնդում էին, թե դեկտեմբերի 11-ի հանրահավաքը վճռական է լինելու:

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, «Նոր Հայաստան» նախաձեռնության անդամ Րաֆֆի Հովհաննիսյանը հավաքվածներին ներկայացրեց իրենց հետագա անելիքները: Նա հայտարարեց, որ դեկտեմբերի 12-20-ը իրենք շուրջօրյա հերթապահություն են իրականացնելու Ազատության հրապարակում, իսկ այդ ընթացքում ամեն օր ժամը 17:00-ին կազմակերպելու են ասուլիս-քննարկումներ, բանավեճեր: «Մենք սա անելու ենք մինչև դեկտեմբերի 20-ը, իսկ այդ ընթացքում շուրջօրյա հերթապահություն ենք անելու Ազատության հրապարակում: Մենք այսօր նաև հայտարարում ենք, որ դեկտեմբերի 16-ից սկսում ենք քաղաքացիական  ժողովների շարք»,- ասաց Հովհաննիսյանը:

Նա հավաքվածներին հայտնեց, որ «Նոր Հայաստան» նախաձեռնության անդամները դեկտեմբերի 16-ին կայցելեն Կապան, Գորիս, Սիսիան և Եղեգնաձոր, հանդիպումներ կունենան բնակիչների հետ, կանցկացնեն երթեր: Դեկտեմբերի 17-ին նրանք հանդիպումներ կունենան Էջմիածնում, Արտաշատում, Արմավիրում, Թալինում, դեկտեմբերի 19-ին՝ Աբովյանում, Հրազդանում, Գավառում, Մարտունիում, Իջևանում, դեկտեմբերի 20-ին՝ Աշտարակում, Վանաձորում, Սպիտակում, Գյումրիում: Դեկտեմբերի 18-ին Ազատության հրապարակում տեղի կունենա «Նոր Հայաստան» նախաձեռնության հերթական հանրահավաքը:

«Մենք ակնկալում ենք, որ մարզային այցելությունները նոր լիցք կհաղորդեն այս շարժմանը և դեկտեմբերի 18-ին մենք ցույց կտանք մեր ուժը: Մենք դեկտեմբերի 20-ին ավարտելու ենք մեր քաղաքացիական ժողովների առաջին փուլը, իսկ մեր հետագա քայլերը կախված են ձեզանից: Եթե ճիշտ աշխատենք, մենք ձեզ դեկտեմբերի 18-ին ասելիք կունենանք»,- եզրափակեց Հովհաննիսյանը:

Հանրահավաքի ընթացքում ելույթներ ունեցան նաև «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գարեգին Չուգասզյանը, ՀԱԿ վարչության անդամ Վարդան Մալխասյանը, Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը, «Ոտքի Հայաստան» նախաձեռնության վարչության անդամ Վահագն Լևոնյանը, ակտիվիստ Սյուզի Գևորգյանը և այլոք:

Հանրահավաքից հետո մասնակիցները դուրս եկան երթի: Երթի մասնակիցները Մաշտոցի պողոտայով դուրս կգան Մոսկովյան փողոց, որտեղից կշարժվեն դեպի Կորյունի փողոց, կանցնեն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի մոտով, Իսահակյան փողոցով կշարժվեն դեպի Սայաթ-Նովա փողոց և կվերադառնան Ազատության հրապարակ:

 

Ունենք արդեն 14 կորուստ․ Եղիշե Մելիքյան«Սևան» ՔԿՀ-ի տարածքում հայտնաբերվել է ներնետված փաթեթ՝ կասկածելի զանգվածով և այլ արգելված իրերովՄեծամորում մեկնարկել է «Մեծամոր Ռեզիդենս» բնակելի համալիրի շինարարությունըԱմենակարևոր դասը. ինչ են սովորել մեր պատգամավորները իրենց ուսուցիչներից Ուսուցչի օրը՝ աղավաղված հայերենով. ինչ լեզվով ենք այսօր խոսում կրթության մասին․ Արմեն ՀովասափյանՀայաստանին պետք է միասնական ուժ՝ հակառուսական օրակարգը կանխելու համար․ Մհեր Ավետիսյան«Դարերի խաղաղ համակեցություն» ասելուց առաջ արժե հասկանալ՝ ի՞նչ պատմական ժամանակաշրջանի և ո՞ւմ մասին է խոսքըԺողովուրդը չի աջակցում գործող իշխանությանը և նրա թելադրած օրակարգերին. Մենուա Սողոմոնյան«Ապրելու քվե» դաշինքի անդամ Լևոն Արշակյան` Գորիսի ավագանու անդամի թեկնածուԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվԵրևանում՝ չեխական տոնական շունչ․ բարեկամություն՝ դիվանագիտության ու արվեստի լեզվով Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ Նորայր ՍողոմանյանԵս պատրաստ եմ ստանձնել պատասխանատվություն Գավառի խնդիրները լուծելու համար. Հրայր ԻսրայելյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին Հայաստանը շարունակում է նոր ռեկորդներ գրանցել Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մամիկոն Ասլանյանի հետՈւժեղ պետության հիմքը գիտելիքն է, կրթված քաղաքացին և ամուր ազգային ինքնությունը. Ուժեղ Հայաստան Պետությունները կառուցում են առաջնորդները. Մհեր ԱվետիսյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվՓաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԿոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. Politico