Էնրիկե. Մեսսին լիովին առողջ է, իսկ Նեյմարն ապաքինվում է
Սպորտ«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն Իսպանիայի առաջնության 15-րդ տուրի՝ «Դեպորտիվոյի» հետ խաղից առաջ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ խոսել է Լիոնել Մեսսիի և Նեյմարի առողջական վիճակից:
-Մեսսին լիովին առողջ է: Երկրպագուները կարող են հանգիստ լինել: Նեյմարն ապաքինվում է: Ինձ համար կարևոր է, որ նա 100% ապաքինվի:
Ուրախ կլինեմ, եթե բոլոր ֆուտբոլիստները հնարավորություն ունենան մասնակցելու աշխարհի ակումբային առաջնությանը, բայց պետք է զգուշավորություն ցուցաբերել,-Էնրիկեի խոսքը մեջբերված է «Բարսելոնայի» պաշտոնական կայքից:
Հիշեցնենք, որ Մեսսին բաց էր թողել թիմի երեկվա մարզումը, իսկ Նեյմարը վնասվածք էր ստացել մարզման ժամանակ: