Երևան, 31.Հուլիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Այսքանից հետո չհասկացա՞ն, որ այդ ճնշումներն ուղղակի չի աշխատում․ Ղազինյան Նոր ԱԺ-ում միշտ զգացվելու է ԲՀԿ-ի և մեր` «Առաջարկ Հայաստանին» ծրագրի պակասը․ Գագիկ Ծառուկյան Վաղ առավոտյան ուժայինները մտել են Նարեկ Կարապետյանի առանձնատուն և խուզարկություններ են անցկացնում Ամենավտանգավոր մարզաձևերից մեկը. ե՞րբ կարող է սահնակը Բոյինգի արագություն «բացել». «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (30 հուլիսի). Ստեղծվել են «եռյակ» դատարաններ. «Փաստ» Արմատների մեջ ժամանակը դառնում է հավերժություն. «Փաստ» Հայաստանը կարող է դուրս գալ ԵԱՏՄ-ից և ՀԱՊԿ-ից, կարող է հեռանալ Ռուսաստանից, բայց ոչ երկար ժամանակով. «Փաստ» Եվրոպան իր լոլոներով խաբել է Հայաստանին. «Փաստ» «Ապրելու ուժը Դավիթի նկատմամբ մեծագույն չմարող սերն է». կրտսեր սերժանտ Դավիթ Յակովլևն անմահացել է հոկտեմբերի 26-ին Շեխերում. «Փաստ» Հայ դասախոսի համաշխարհային հաղթանակը. Հերմինե Պողոսյանն արժանացել է ձեռներեցության կրթության գերազանցության միջազգային մրցանակի. «Փաստ»


Իրավապահները կպահանջեն կառավարության հրաժարականը

Քաղաքական

«Ժամանակ» թերթը գրում է. «Այս Հայաստանն ինքներս ենք այսպիսին դարձրել ու այդպիսին պահում, ինչքան եւ ինչպես աշխատում ենք՝ այդպիսի երկիր էլ ունենք: Այսօր մոտավորապես այսպիսի հայտարարություն արեց Հայաստանի գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը՝ լրագրողների հետ հանդիպմանը, երբ նրան հարցրել են, թե կուզե՞ր արդյոք, որ իր երեխաներն ապրեին այնպիսի Հայաստանում, ինչպիսին Սահմանադրության փոփոխության հանրաքվեի որակներն էին:

Վերացականությամբ հանդերձ, Գեւորգ Կոստանյանի հայտարարությունը բավական անկեղծ է, կամա, թե ակամա:

Ընդ որում՝ ուշագրավ է, որ վերջին շրջանում Հայաստանի իրավապահ կառույցներում սկսել են հաճախ հնչել այդպիսի անկեղծ հայտարարություններ: Օրինակ՝ մի քանի ամիս առաջ հասարակությանը գրեթե անակնկալի բերեց ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանը, «նաիրիտցիներիե թեմայով վարչապետի ու էներգետիկայի նախարարի զրույցին միջամտելով ու հայտարարելով, որ մարդիկ պարզապես չեն հավատում կառավարությանը: Իհարկե, Գեւորգ Կոստանյանի հայտարարությունն իր կոնկրետությամբ զգալիորեն զիջում է Գորիկ Հակոբյանին, սակայն հատկանշական է, որ ԱԱԾ պետից բացի, նաեւ գլխավոր դատախազն է բացահայտորեն բացասական տոնայնությամբ արտահայտվում երկրում ստեղծված վիճակի մասին: Սա վկայում է իրավապահ համակարգում կամ ընդհանրապես իշխանական համակարգում տեղի ունեցող որոշակի տրանսֆորմացիաների՞ մասին, եւ արդյո՞ք Հայաստանում առկա է հակադրություն իրավապահ համակարգի եւ գործադիր իշխանության միջեւ:

Օրինակ՝ ոստիկանության պետի եւ վարչապետի լարվածությունը նորություն չէ եւ Վովա Գասպարյանն ու Հովիկ Աբրահամյանը պահը բաց չեն թողնում միմյանց բավական թաքնված, սակայն սուր կսմթելու: Հետո փաստորեն կառավարության հանդեպ կոշտ արտահայտվեց Գորիկ Հակոբյանը, իսկ հիմա գործադիրի հասցեին ինչ-որ իմաստով անուղղակի, սակայն բավական թափանցիկ ակնարկ է անում Գեւորգ Կոստանյանը: Թեեւ, նա ասուլիսի ընթացքում նաեւ ուղիղ իմաստով է թիրախավորել գործադիրին: Գեւորգ Կոստանյանը հայտարարել է, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը չէր կարող Սահմանադրական փոփոխությունների քվեարկության հետ կապված խախտումների վերաբերյալ տեսանյութերը որակել մոնտաժված, քանի որ դրա մասին կարելի է խոսել միայն փորձաքննությունից հետո: Մինչդեռ կան լրագրողական ձայնագրությունները, որ հանրաքվեից անմիջապես հետո այդ տեսանյութերի մասին հարցին ի պատասխան Հովիկ Աբրահամյանը դրանք որակում է մոնտաժված՝ ասելով, որ իր կարծիքով դրանք մոնտաժված են: Գեւորգ Կոստանյանն ասում է, որ ոչ ոք չի կարող այդպիսի բան ասել, քանի դեռ չկա փորձաքննություն:

Փաստորեն, գլխավոր դատախազը վարչապետին մեղադրում է առնվազն ոչ կոմպետենտ հայտարարության համար: Թերեւս մնացել է, որպեսզի կառավարությանը որեւէ կերպով որեւէ մեղադրական ակնարկ հղի նաեւ Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը, որպեսզի իրավապահ կառույցների շղթան ամբողջանա կառավարության դեմ «ճակատովե: Ընդ որում՝ ակնհայտ է, որ հանրաքվեի քվեարկությունն այստեղ առիթ է, իսկ իրավիճակն, ըստ էության, շատ ավելի խորն է, նույնիսկ ներիշխանական եւ գերատեսչական պայքարի տրամաբանությունից էլ խորը:

Այնպես որ, բոլորովին զարմանալի չի լինի, եթե իրավապահները անեն այն, ինչը, ըստ էության, հետաքրքիր կերպով չի անում, այսպես ասած, ընդդիմությունը 2014 թվականի ապրիլից՝ Հովիկ Աբրահամյանի վարչապետ դառնալուց հետո: Այսինքն՝ ընդդիմության փոխարեն հենց իրավապահները պահանջեն կառավարության հրաժարականը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Իրանը հայտարարել է Հորմուզի նեղուցի լիակատար փակման մասին«Մերձավոր Արևելքի նոր խաղը․ նեղուցները դառնում են ճնշման գործիք»․ Արտակ ԶաքարյանԹբիլիսյան խճուղում բшխվել են «Nissan»-ը ու «Ford»-ըԿեղծ օղու արտադրության և շշալցման անօրինական արտադրամաս է բացահայտվել ԳյումրիումՆոր հաջողություններ Եվրոպայում․ «Հայ Վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառուների կրթական ուղևորությունները հեղինակավոր երաժշտական ակադեմիաներԵրբ հանքարդյունաբերությունն ու նորագույն տեխնոլոգիաները նույն ալիքի վրա ենՀանրային խորհրդարանի ստեղծման նպատակն է ժողովրդի ձայնը դարձնել լսելի. Արեգ ՍավգուլյանԷմոցիոնալ դիվանագիտություն․ Իշխանությունները կրկնում են է այն նույն սխալը, որը արվեց Ադրբեջանի դեպքումԱյս վարչակարգը բոլոր հնարավոր ձևերով կարող է մարդկանց զրկել ընտրելու իրավունքից. Աննա ԿոստանյանՌուսական շուկան միշտ եղել է ամենամեծը ձկնամթերքի արտահանման համար. Մենուա ՍողոմոնյանԻշխանությունները իրենց հոգու խորքում գիտեն, որ ժողովրդի մեծ մասն իրենց դեմ է. Անահիտ ԱդամյանԲարի՛ երթ, սիրելի՛ շրջանավարտներ. Պլեխանովի անվան ՌՏՀ Երևանի մասնաճյուղում տեղի ունեցավ դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը (լուսանկարներ) Ոտքի´ կանգնիր և պայքարի´ր, զանգերը ղողանջում են քե´զ համար. Ավետիք Չալաբյանի ուղերձըՉանե՞նք բարեգործություն. Իր պես մարդ բռնենք ու երեխաներին ամիսներով առանց հայր թողնենք․ Նարեկ ԿարապետյանԻմ խորհուրդը ապագա սերնդին․ Մհեր Ավետիսյան«Արարատցեմենտը» Փաշինյանինը չէ, պետությանն էլ չէ. Նարեկ Կարապետյան Այսքանից հետո չհասկացա՞ն, որ այդ ճնշումներն ուղղակի չի աշխատում․ Ղազինյան Նարեկ Կարապետյանի տնից ոչինչ չեն տարել, չէին էլ կարող տանել, իրենք էլ չգիտեն՝ ինչ են փնտրում Նիկոլ Փաշինյանը Հայաստանի համար նոր թշնամի է ստեղծում. Նարեկ Կարապետյան «Ամեն ինչի պատճառը քաղաքականությամբ զբաղվելն է»․ Կարապետյանը՝ իր տան խուզարկության մասին Այս խուզարկությունը միջամտություն է Նարեկ Կարապետյանի քաղաքական գործունեությանը. ՎարդևանյանՆոր ԱԺ-ում միշտ զգացվելու է ԲՀԿ-ի և մեր` «Առաջարկ Հայաստանին» ծրագրի պակասը․ Գագիկ Ծառուկյան Շուշիի բանտի բեմադրված ռեպորտաժն ու Բաքվի նոր տեղեկատվական հարձակումը Հայաստանի դեմ. Էդմոն ՄարուքյանՆարեկ Կարապետյանի առանձնատան խուզարկությունն ավարտվեցՇենգավիթ բժշկական կենտրոնը՝ բժշկական օգնության և սպասարկման որակի միջազգային նոր մակարդակում Վաղ առավոտյան ուժայինները մտել են Նարեկ Կարապետյանի առանձնատուն և խուզարկություններ են անցկացնում Մեր ուժը մեր աշխատակիցներն են. տեսանյութԱռանց քննության վարորդական իրավունք ստանալու համար 300 հազար դրամ է փոխանցել․ մեղադրանք է առաջադրվելԻրանի բանակը հարվածներ է հասցրել Բահրեյնում տեղակայված ամերիկյան ռազմաբազայինՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերին«Opel»-ը վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնինԷկոնոմիկայի նախարարությունում քննարկվել է Wildberries-ի վաճառողների փոխհատուցման հարցերըԱռաջիկա 100 օրը վճռորոշ կդառնա Ուկրաինայում պատերազմի ելքի համար. Տուսկ5 ամսվա ընթացքում գազի ներմուծումը Վրաստան աճել է 10%-ովԼոռու մարզի N միջնակարգ դպրոցում սովորողների նկատմամբ դրսևորվել են ֆիզիկական բռնnւթյան դեպքեր. Կրթության տեսչական մարմինՈրոնողափրկարարական աշխատանքների արդյունքում փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացունԳառնիում կստեղծվի հայկական գորգարվեստին նվիրված նոր մշակութային կենտրոնԶՈՒ ԳՇ պետը քննարկել է կարգապահության և ծառայողական հարաբերությունների հարցերՎրաստանից արտաքսվել է մոտ 100 օտարերկրացի, այդ թվում՝ ռուսներ և ադրբեջանցիներՍյունիքի և Վայոց ձորի 12 համայնքում կամրապնդվեն աղետներին պատրաստվածության և վաղ ազդարարման կարողություններըՆոր Հաճնի կամրջի տակ երիտասարդ կնոջ մարմին է հայտնաբերվելՀայաստանում ՄԻԱՎ-ով վարակման նոր դեպքերն աճել են ավելի քան 20%-ով. UNAIDSԿոնգոյում Էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 1500-ըԳազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանի ու Սևանի որոշ հասցեներում՝ հուլիսի 31-ինԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Նալբանդյան փողոցումԹուրքիայում Հայոց ցեղասպանություն բառի համար փակված ռադիոկայանը դիմել է դատարանԲախվել են թիվ 65 և 4 երթուղիները․ բուժօգնության է դիմել 5 անձԲաքվում հաղթած մարզիկները վերադարձել են ՀայաստանՈւկրաինայի ԱԹՍ-ների հարձակման հետևանքով 2 մարդ է զոհվել Զապորոժիեիում. այլ զոհեր նույնպես եղել ենՀանձնելու են Տիգրանաշենն ու միջանցքը՝ կտրելով Սյունիքն ու Վայոց ձորը մնացած Հայաստանից․ Ավետիք Չալաբյան