Իրաքի Սալահեդդին նահանգի ոստիկանության ծառայություններ տեղեկացրել են այդ նահանգի Ալզալույե բնակավայրում ԻԼԻՊ ահաբեկչական խմբի կողմից քիմիական հարձակման իրականացման մասին: Այս մասին գրում է «Ալ-Սումերյա» լրատվական գործակալությունը հղում կատարելով Իրաքի հյուսիսում գտնվող Սալահեդդին նահանգի ոստիկանության ծառայություններին: Նշվում է, որ հարձակման ժամանակ գնդակոծման համար օգտագործվել են քլոր պարունակող գնդակներից: Համաձայն այս հաղորդման ԻԼԻՊ-ի ահաբեկիչների Ալզալույեի դեմ իրականացրած քիմիական հարձակման ընթացում տասնյակ խաղաղ բնակիչներ սպանվել և կամ քլոր գազը շնչելու պատճառով թունավորվել են: Ի դեպ, Սալահեդդին նահանգի Թաքրիթի կենտրոնում Իրաքի նախկին նախագահի պալատներից մեկի մոտ ռումբի պայթյունի հետևանքով սպանվել կամ վիրավորվել են ԻԼԻՊ-ի տասնյակ ահաբեկիչներ