Համաշխարհային բանկը 2014 թվականին 3.6 միլիարդ դոլարի ներդրում է կատարել վերարտադրվող էներգակիրների բաժնում։ Համաշխարհային բանկի հանքերի արդյունաբերության հարցերի տնօրեն՝ Անիտա Ջորջը մի հաղորդագրությամբ հայտարարել է , որ վերարտադրվող էներգակիրների ոլորտում 2013 թվականի կատարված շուրջ մեկ միլիարդ դոլարի ներդրումը 2014ին մեկ միլիարդ 400 միլիոն դոլարի է բարձրացվել ։ Ըստ Անիտա Ջորջի՝ նշյալ 25 տոկոսանոց հավելումը հատկացվել է հողմակայանների կառուցմանը ։ Համաձայն նույն հաղորդագրության՝ Համաշխարհային բանկը այս տարի էներգետիկայի բաժնում վարկերի գումարը աննախադեպ սահմանի հասելով կազմել է 9 միլիարդ 445 միլիոն դոլար , ինչի երկու երրորդը վճարվել է Աֆրիկյան ու Ասիական երկրներին ։ Ներկայումս ավելացել է զարգացող եկրներում վերականգնվող էներգակիրների օգտագործման պահանջարկը ։