Բալոտելին սպասում է Եվրո-2016-ին, որպեսզի այն դիտի հեռուստացույցո՞վ. Անտոնի Կոնտե
ՍպորտԻտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Անտոնի Կոնտեն այն կարծիքին է, որ «Միլանի» հարձակվող Մարիո Բալոտելին դեռ պետք է վաստակի իր տեղը ընտրանում.
«Բալոտելին անհամբերությամբ սպասում է Եվրո-2016-ի՞ն. ինչո՞ւ. որպեսզի դիտի այն հեռուստացույցով:
Յուրաքանչյուր ֆուտբոլիստ պետք է վաստակի իր տեղը հավաքականում: Ես ուշադրությամբ հետևելու եմ հավաքականի թեկնածու բոլոր ֆուտբոլիստներին»,- մասնագետի խոսքերն է մեջբերել «Eurosport»-ը: