Լևանդովսկին` Բունդեսլիգայի պատմության արտասահմանցի ռմբարկուների եռյակում
ՍպորտԳերմանիայի առաջնության 16-րդ տուրում «Բավարիան» 2:0 հաշվով հաղթել է «Ինգոլշտադտին»:
Այդ խաղի հաշիվը բացել է Ռոբերտ Լևանդովսկին, ում համար դա դարձել է Բունդեսլիգայում հեղինակած 106-րդ գոլը:
Լեհ ֆուտբոլիստն այդ ցուցանիշով հավասարվել է Շտեֆան Շապյուիզային ու Աիլթոնին և Գերմանիայի առաջնության պատմության ամենաարդյունավետ արտասահմանցիների ցուցակում բարձրացել է 3-րդ հորիզոնական:
Ռեկորդակիրը համարվում է Կլաուդիո Պիսարոն, ով խփել է 177 գնդակ: