ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը գրում է, որ ըստ ֆրանսիական Societe Generale բանկի վերլուծաբանների, Շոտլանդիայի հավանական անակախացումը կմեծացնի Մեծ Բրիտանիայի Եվրամիության կազմից դուրս գալու հավանականությունը:Ըստ ուսումնասիրության հեղինակներից մեկի կարծիքի` եթե սեպտեմբերի 18-ին Շոտլանդիայում հաղթեն անկախության կողմնակիցները, դա կարող է Պահպանողական կուսակցությունում ներքին ճգնաժամ առաջացնել: Կուսակցության առաջնորդ, վարչապետ Դևիդ Քեմերոնը կարող է մեղադրվել երկրի միաբանության օգտին քարոզարշավի ձախողման մեջ և առաջանա այն նույն էֆֆեկտը, ինչ 1980-ականներին ԽՍՀՄ-ի անկումը` Արևելյան Եվրոպայի իրադարձություններից հետո: Վերլուծաբանների կարծիքով` Շոտլանդիայի անկախությունից հետո նախ Մեծ Բրիտանիան դուրս կգա ԵՄ կազմից, ապա Կատալոնիան` Իսպանիայի: Իր հերթին Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը ևս մեկ անգամ Շոտլանդիայի բնակիչներին խնդրել է չխախտել Միացյալ Թագավորության միասնականությունը և տարածաշրջանի անկախության հանրաքվեի ժամանակ չքվեարկել ինքնիշխանության օգտին: Վերլուծաբանները Աբերդինում Քեմերոնի այդ ելույթը "շատ հուզական" են պիտակել: Նրա խոսքում մշտապես «ժողովուրդների ընտանիքը» և «ընդհանուր տունը» չավերելու խնդրանքներ և կոչեր են հնչել: «Մտքով, սրտով և հոգով մենք ցանկանում ենք, որպեսզի դուք մնաք: Ուրբաթ օրը մարդիկ կարող են արթանանալ բոլորովին այլ երկրում, որի առջև նոր ապագա կլինի: Մենք հստակ պետք է գիտակցենք, որ հակառակ ճանապարհ չի լինի, ինչ-որ կերպ փոխել դրությունն այլևս չի ստացվի»,- նշել է Քեմերոնը: Վարչապետը նաև ընդգծել է, որ հանրաքվեն կորոշի երկրի` մի քանի տասնամյակներ անց ճակատագիրը: