Դել Բոսկե. Պիկեի և Արբելոայի լարված հարաբերություններն օգտակար չեն հավաքականի համար
ՍպորտԻսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն գոհ չէ, որ «Բարսելոնայի» և «Ռեալի» պաշտպաններ Խերարդ Պիկեն ու Ալվարո Արբելոան լարված հարաբերություններ ունեն:
-Պիկեի և Արբելոայի լարված հարաբերություններն օգտակար չեն Իսպանիայի հավաքականի համար: Եթե հավաքականում տարաձայնություն կա, ապա այն պետք է լուծել, սակայն սա երկու ակումբների խնդիր է: Ես ոչինչ չեմ կարող ասել: Միակ բանը, որ կարող եմ անել, համապատասխան միջոցների դիմելն է: Պետք է զրուցեմ երկուսի հետ,-դել Բոսկեի խոսքը մեջբերված է «Goal.com»-ից: