Վոլեյբոլի Հայաստանի գավաթի խաղարկության հաղթողներ դարձան ԽՄՕՄՄ և ՖԻՄԱ թիմերը
ՍպորտՀայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի դահլիճում կայացած վոլեյբոլի Հայաստանի գավաթի խաղարկության հաղթողներ դարձան ՖԻՄԱ և ԽՄՕՄՄ թիմերը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի (ՀԱՕԿ) լրատվ ության բաժինը:
Տղամարդկանց պայքարում թիմերը դասավորվեցին հետևյալ հերթականությամբ՝ ՖԻՄԱ, «Ստեփանակերտ», «Դինամո Նոր-նորք», «Արաբկիր», «Գյումրի» և «Բժշկական համալսարան», իսկ կանանց մոտ՝ ԽՄՕՄՄ, «Նժդեհ», «Տնտեսագիտական համալսարան» և «Վան»:
«Կանանց առաջնությունում հաճելի անակնկալ մատուցեց ԽՄՕՄՄ թիմը, որը հաղթեց Հայաստանի չեմպիոն «Նժդեհ»-ին: Տղամարդկանց մրցապայքարում գեղեցիկ խաղ ցուցադրեց Գյումրին ներկայացնող թիմը»,-ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասաց վոլեյբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Կարեն Ասմարյանը: