Չեչնիայի ԻՀ նախագահ Ռամզան Կադիրովը նկարահանվել է «Волшебный гребень» կարճամետրաժ ֆիլմում` գլխավոր դերում:Այս մասին նա հայտնել է սոցցանցի իր էջում: «Հեղինակները, նաեւ ՌԴ եւ Չեչնիայի վատակավոր արտիստներ Դագուն Օմաեւը, Զուլայ Բագալովան, Համիդ Ազաեւը, Մովսար Աթաեւը ինձ են վստահել գլխավոր դերը», – գրել է Կադիրովը: Ըստ նրա, դա մեծ պատիվ է եւ պատասխանատվություն լեգենդար մարդկանց հետ միասին գտնվել նույն նկարահանման հրապարակում: «Ֆիլմը շատ լավ ընդունելության է արժանացել, կան բազմաթիվ դրական արձագանքներ: Շնորհակալ եմ բոլորից», – նշել է Կադիրովը: