Արթուր Ալեքսանյանը ճանաչվել է 2015 թվականի Գյումրիի լավագույն մարզիկ
ՍպորտԳյումրիում ամփոփվել է մարզական տարին: Քաղաքապետարանում դեկտեմբերի 15-ին մարզաշխարհի ներկայացուցիչներն ամփոփել են տարվա ընթացքում մարզիկների, մարզիչների ու թիմերի կողմից գրանցած հաջողությունները: Հատուկ հանձնաժողովի կողմից ընտրվել է Գյումրեցի լավագույն մարզիկների տասնյակը, որտեղ ընգրկված են անցնող տարում միջազգային տարբեր մրց աշարերում բարձր արդյունքներ ցույց տված մարզիկները:
Ներկաները միաձայն, տարվա լավագույն մարզիկ ճանաչեցին հունահռոմեական ոճի ըմբիշ,2015 թվականի աշխարհի առաջնության հաղթող Արթուր Ալեքսանյանին, երկրորդ տեղը զբաղեցրեց 2015 թվականի ծանրամարտի Եվրոպայի առաջնության չեմպիոն Տիգրան Մարտիրոսյանը, իսկ լավագույն եռյակը եզրափակում է ծանրորդ Գոռ Մինասյանը, որը 2015 թվականի ծանրամարտի Աշխարհի առաջնությունում պոկում վարժությունում նվաճել է փոքր բրոնզե մեդալը:
Լավագույն տասնակում են Հովհաննես Դավթյանը, Կարապետ Չալյանը, Մաքսիմ Մանուկյանը, Էդիկ Սարգսյանը, Սամվել Գասպարյանը, Էդգար Խաչատրյանը և Տիգրան Մկրտչյանը: Ի դեպ, լավագույնների շարքը ներկայացնելիս՝ նախապատվությունը տրվել է օլիմպիական մարզաձևերին: Տարվա լավագույն մարզիչ ճանաչվել է ըմբիշ Արթուր Ալեքսանյանի մարզիչ Գևորգ Ալեքսանյանը, իսկ լավագույն մարզադպրոց՝ Արթուր Ալեքսանյանի անվան Գյումրու հունահռոմեական ոճի ըմբշամարտի մարզադպրոցը: 2015 թվականի լավագույն թիմ է ճանաչվել Գյումրու «Շիրակը», երկրորդ տեղում ֆուտզալի «Գյումրի&raq uo; թիմն է, իսկ երրորդ տեղում Գյումրու բասկետբոլի թիմը: