Երևան, 06.Մայիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Անցած 1 օրում գրանցվել է 17 ավտովթար․ 24 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ Երեկոյան սպասվում է կարճատև անձրև․ օդի ջերմաստիճանը մայիսի 9-11-ին աստիճանաբար կբարձրանա 5-7աստիճանով Չեմ կարող ազգային ազատագրական պայքարը վերածել ուղղակի ընտրական քարոզարշավի․ Նաիրի Սարգսյան Թուրքերը իրենց զգում են ինչպես իրենց տանը նաև այն պատճառով, որ 2020 թվականին վերջապես կյանքի կոչեցին իրենց վաղեմի նպատակը՝ դառնալով ՀՀ-ում որոշիչ գործոն․ Աբրահամյան Եվրամիությունն ավելի շատ ունի Թուրքիայի կարիքը, քան Անկարան՝ նրա. Էրդողան Փաստորեն ԵՄ որոշ ղեկավարների գնահատմամբ, ուրիշ ազգի և պետության շահերը դավաճանելը խիզախություն է. Արտակ Զաքարյան Մեքենան անկանոն վարող ու վթարի պատճառ դարձած 19-ամյա տղայի նկատմամբ քրեական վարույթներ են հարուցվել 15 մլն դոլար կրթաթոշակ արտասահմանյան լավագույն ԲՈՒՀ- երում սովորող երիտասարդներին. տեսանյութ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Զելենսկիին հրավերը թիկունքից հարված է մեզ ազգային արժանապատվությանը. Սուրեն Սուրենյանց


Իր հագուստները 1մլն դրամով վաճառող դիզայներ Վահան Խաչատրյանը չի հերքում, որ երբեմն օգտվում է շրջանայինի կտորի խանութներից

Lifestyle
Blognews.am-ը գրում է.
 
EXCLUSIVE 
 
Երբ բացում ես Վահան Խաչատրյանի ատելիեի դուռը, արդեն շեմից քեզ թվում է, որ դու Հայաստանում չես. ներսում ամեն բան մինիմալիզմի և մոդեռնի մեջ է: Այս խոսքերս կհաստատեն այն մարդիկ, ովքեր գոնե մեկ անգամ եղել են Վահանի մոտ: Պայմանավորվել էի Վահանի հետ հանդիպել ժամը 13.00-ին։ Երբ ներս մտա, աշխատակցուհին ասաց, որ սպասեմ, և ինձ թվաց` Վահանը դեռ չի եկել: Քիչ անց նա եկավ, իրեն հատուկ հանգստությամբ և թեթև ժպիտով բարևեց ինձ, հետո մի հայացքով զննեց հագուկապս, ապա սուրճ առաջարկեց, բայց ես ջուր նախընտրեցի:) Զրույցի սկզբում զգուշացրեց, որ եթե մի հարց իր սրտով չլինի՝ չի պատասխանի: Բայց, փաստորեն, նման հարց չեղավ:
BlogNews.am–ը շարունակում է խոսել նորաձևության մասին ինչպես այդ ոլորտում նոր քայլեր անող, այնպես էլ արդեն կայացած դիզայներների հետ: Վահան Խաչատրյանի հետ հարցազրույցը լի էր բացահայտումներով:
 
- Ողջույն, Վահան, Դուք Հայաստանի առաջատար դիզայներներից եք, իսկ մենք որոշելենք հաճախ գրել նորաձևության ոլորտի մասին և հարցազրույցներ անելդիզայներների հետԸստ Ձեզ՝ ֆեյշն ժուռնալիստիկայումորտեղ ունենք շատ բացեր,ո՞րն է մեր հիմնական խնդիրը, և արդյո՞ք հետևում եք նորություններին։
 
Եթե անկեղծ լինեմ, հիմա չեմ հետևում. 2004 թվականին ամսագրային բիզնեսը ծաղկում էր Հայաստանում, կային ամսագրեր, որոնք իրոք որակով էին, չկար էջ լցնելու խնդիր, և կային լրագրողներ, ովքեր որակյալ նյութեր էին պատրաստում: Այդ ժամանակ ես ինքս էլ էի աշխատում ամսագրերի համար, համագործակցում էի և մինչև հիմա էլ փորձում եմ ինչ-որ կերպ կապս պահել «Էլ Սթայլ» ամսագրի հետ, բայց նրանց մոտ էլ անկում եմ տեսնում, չնայած որ իմ ընկերներն են: Այն ժամանակ կային լրագրողներ, ովքեր հասկանում էին նորաձևությունից, և նրանց նյութերը համացանցից վերցրած copy-past չէին: Ցավալի է, բայց այս ասպարեզը մեզ մոտ անկում է ապրում:  
- Այնուհանդերձ, ասել, որ Հայաստանում նորաձևություն չկա, կարծում եմ, այդքան էլ ճիշտ չէ։
 
- Նայած, թե Դուք նորաձևություն ասելով ինչ եք հասկանում, չկա նորաձևության ինդուստրիա: Դա մի մեխանիզմ է, որը որոշ երկրներում կա, իսկ որշներում չկա: Հայաստանում կան անհատներ, ովքեր փորձում են նորաձևությամբ զբաղվել, ամեն մեկն իր պատկերացմամբ, ցավոք սրտի կան նաև մարդիկ, ովքեր չպետք է լինեն այս հարթակի վրա, բայց դե ժամանակը մաղում է նրանց: Իսկ ինդուստրիա, իրոք, չկա:
 
Վահան, Դուք բացել եք «BIAYNI» խանութ-սրահը, որտեղ Ձեր հիմնական հավաքածուները չեք ներկայացնումո՞րն է պատճառըոր չեք բացում մի խանութ,որտեղ կներկայացվեն Ձեր հիմնական հավաքածուներըԻնչո՞ւ որոշեցիք, որ այդ խանութում պետք է լինեն առօրյա հագուստներ:
 
- Քանի որ կար դրա պահանջարկը, և բոլորը նեղվում էին, որ իմ հագուստները հասանելի չեն շատերի համար, բացվեց «BIAYNI»-ն: Ժամանակը ցույց տվեց, որ շատ ավելի շատ մարդիկ են ուզում օգտվել իմ հագուստներից: Իմ ատելիեի ներսում ստեղծվում են հագուստներ, որոնց վրա մենք աշխատում ենք ամիսներով, դրանք լրիվ այլ են, իսկ այն, ինչ պետք էր անել լայն հասարակության համար, պետք է լիներ նախևառաջ հասանելի և ավելի երիտասարդական: Իմ կարծիքով՝ նորաձև հագնվել ձգտում են երիտասարդ աղջիկները, և ես փորձեցի անել այն, ինչի պակասը Երևանում կա: Ես շեշտը դրել եմ վառ գույների վրա, մենք վերցրեցինք հայ ժամանակակից աղջկա կերպարը` Քիմ Քարդաշյանին, ով գուցե ոչ բոլորին է դուր գալիս, բայց աշխարհի գրեթե բոլոր աղջիկերը փորձում են նմանվել նրան: Գիտե՞ք՝ անհնար է, որ այդ հագուստներն ինչ-որ մեկը փողոցում տեսնի և չիմանա, որ դա Վահան Խաչատրյան բրենդն է:  
 
Այսինքն՝ հանգում եք նրան, որ հագուստը տեսնելով` հասկանան, որ Ձերն է։
 
- Մինչև հիմա իմ հագուստը նեղ շրջապատում էին տեսնում, և մարդիկ այն ճանաչում էին: Իհարկե այն, ինչ ես անում եմ «BIAYNI»-ում, այլ է, ավելի շուտ՝ երկրորդ գիծ է, ինչպես ընդունված է ասել: Ատելիեում լուրջ և ավելի կանացի հագուստներ են ստեղծվում, իսկ «BIAYNI»-ում ներկայացված են երիտասարդական, գունավոր հագուստներ: Դա կարծես իմ մեկ ուրիշ կողմն է, որը ես չէի կարողանում ցույց տալ:
 
Վահան, հայ դիզայներներից Դուք երևի «ամենաթանկն» եք, խոսքը գնային քաղաքականության մասին է. գիտեմ, որ Ձեր վերարկուները, հարսանյաց զգեստները վաճառվում են 1 մլն դրամով: Ինչպե՞ս եք որոշում հագուստի գները, դա կախված է կտորի որակի՞ց, թե՞ այդքան թանկ եք գնահատում Ձեր աշխատանքը: 
 
- Գնային քաղաքականությունը մենք չենք քննարկում, քանի որ այն մարդիկ, ովքեր մտնում են մեզ մոտ՝ հագուստ գնելու, գներից տեղյակ են, և ոչ մի պատահական մարդ անակնկալի չի գալիս։ Եթե մարդիկ եկել են այստեղ, ապա պատրաստ են վճարել: Ոչ բոլոր վերարկուներն արժեն մեկ միլիոն, հարսանյաց զգեստներ կան՝ շատ ավելի թանկ, շատ ավելի մատչելի, դա կախված է աշխատանքից, կտորներից, այսինքն՝ այն վերարկուները, որոնք պահանջում են երկար աշխատանք, այնպիսի նմուշներ են, որոնք կարելի է տանել տուն, պահել որպես արվեստի գործ, քանի որ դրանք չեն հնանալու, դրանց վրա արված աշխատանքը չի արժեզրկվելու: Ես ուրախ եմ, որ կան մարդիկ, ովքեր գնահատում են այդ աշխատանքը, իսկ այն, որ իմ հագուստները մինչև հիմա եղել են ոչ հասանելի, պատճառներից մեկն է, որ բացեցի «BIAYNI» խանութը: Ատելիե գալը, միևնույն է, շատերի համար մնալու է անհասանելի, բայց դա հատուկ չի արվել, ամբողջ աշխարհում ընդունված ֆորմատ է ատելիեն որպես եզակի նմուշների, պատվերների համար պահելը:
 
Վահան, վերջերս Երևանում բացվեց վրացի դիզայների խանութը, Մոսկվայում դիզայներ Արևիկ Սիմոնյանն ունի իր խանութը, արդյո՞ք Դուք էլ ունեք նպատակ խանութ ունենալ դրսում:
 
- Գիտե՞ք՝ անհատական խանութ բացելը դրսում բավականին լուրջ քայլ է, Արևիկի դեպքում գիտեմ, որ նա էլ մասայական արտադրություն չունի, այն, ինչ այստեղ է վաճառում, այդ նմուշներից տանում է: Կարծում եմ` դա իրոք գովելի է: Այդպիսի խանութներ բացելու առաջարկներ շատ հաճախ եմ ստանում, մանավանդ՝ ես շատ հայ հաճախորդներ ունեմ Ռուսաստանից, ովքեր միշտ ասում են՝ երբ ես գալու, մենք ենք անընդհատ գալիս քո մոտ: Ես գտնում եմ, որ այս պահին դա ինձ անհրաժեշտ չէ: Իմ հագուստները վաճառվում են Երևանի «Վիա Արտիստ» խանութ-սրահում և Իտալիայի ևս յոթ խանութներում: Երբ իմ հագուստները կախում են շատ հայտնի միջազգային բրենդների կողքին, արդեն նշանակում է, որ գնահատում են թե՛ որակը, թե՛ ճաշակը:
 
Ես հաճախ լսում եմ, որ դիզայներներն իրենց կտորները գնում են Իտալիայից, Ֆրանսիայից, բայց շատերին եմ տեսնում Շրջանայինի կտորի խանութներում. արդյո՞ք կոճակ կամ ժապավեն եք գնում։
 
- Գիտե՞ք՝ պետք չէ վատ ընդունել այդ փաստը, որ Շրջանայինի խանութներից օգտվում են դիզայներները, մենք էլ, եթե հարկ է լինում, օգտվում ենք: Ճիշտ է՝ այդ կտորները բերվում են Չինաստանից, Դուբայից, Թուրքիայից, բայց, վերջիվերջո, կան բաներ, որոնք որակյալ են: Խոսքն ավելի յուրահատուկ կտորների մասին է, որոնք Հայաստանի պայմաններում անհնար է գտնել, մեր ցուցադրության ժամանակ ոչ մի պատահական կտոր չի լինում, մեզ մոտ բոլորը պրինտներ են, որոնք ամիսներով գրաֆիկական դիզայների հետ մշակում ենք, հետո ուղարկում ենք Իտալիա, ես էլ տարվա մեջ երկու անգամ մեկնում եմ Իտալիա՝ մեր գործերով, այնտեղ էլ բոլոր կտորներն ընտրում ենք, որոշում ենք՝ որ զգեստի վրա որ պրինտը կնայվի: Այդ առումով ես հանգիստ եմ. ոչ մի դիզայներ, լինի Հայաստանում, թե Հայաստանից դուրս, չի օգտվում այդ կտորներից, որովհետև դրանք մերն են: Այսքանից հետո վերադառնանք այն հարցին, թե ինչու է հագուստն այդքան թանկ, քանի որ այդ բոլոր կապերը, գնալ-գալը, որը նպաստում է հագուստի որակին, նաև ծախս է, ու պետք չէ ասել, որ հագուստը միայն կտորի, թելի և դերձակի գինն է։ Այն ամենը, ինչ ներդրվում է, գումար է պահանջում, և այդ գումարը մենք հետ ենք ստանում հենց մեր հաճախորդից:
Վերջերս Դուք մասնակցում էիք «Mercedes-Benz Kiev Fashion Days»-ինորըհետսովետական երկրների ամենահեղինակավոր ֆեյշն վիքերից մեկն էԻնչպե՞ս եքկարողացել հայտնվել այնտեղի՞նչ հաջողություններ ունեք:
 
«Mercedes-Benz Kiev Fashion Days»-ին ես արդեն երկրորդ սեզոնն է, ինչ մասնակցում եմ, փետրվարին կրկին մասնակցելու եմ: Շատ լավ կազմակերպված և պրոֆեսիոնալ հարթակ է, ասեմ, որ «Mercedes-Benz Kiev Fashion Days»-ին մասնակցել եմ հենց կազմակերպիչների առաջարկով: Դարյա Շապովալովան փորձում է այն դնել այսօրվա հայտնի նորաձևության շաբաթների շարքում, նա բավականին հայտնի դեմք է նորաձևության աշխարհում: Դարյայի հետ ծանոթացել ենք պատահաբար, Ֆլորենցիայում, խոսակցություն գնաց, որ ուզում եմ դրսում ներկայացնել իմ հագուստները, նա էլ ասաց, որ երիտասարդ սկսնակ դիզայներների համար նրանք ունեն առանձին մրցույթ, որտեղ խմբակային ցուցադրություններ են, բայց ես այդ կատեգորիայից դուրս եմ եկել, քանի որ ես անում եմ իմ անհատական մեծ ցուցադրությունները: Դրանից հետո մեկ տարի անց հանդիպեցինք Միլանում, որտեղ ես ցուցահանդեսի էի մասնակցում և ներկայացնում էի իմ հայկական հավաքածուն, այդ ժամանակ նա ասաց` «Դու պիտի արդեն գաս Կիև»: Նրանց հիմնական ծրագրին 10 դիզայներ է մասնակցում, միայն ես էի արտերկրից: Այդ ցուցադրությանը գալիս են միջազգային մամուլից բավականին կարևոր դեմքեր` «Vogue Ukraine», «l՛officiel»-ը, և դու լսում ես նրանց գնահատականը:
 
Երբ ես հետևում էի Ձեր ցուցադրությանը, տեսա, որ «Vogue Ukraine»-ն, տեղադրելով Ձեր հագուստներից մեկը, արել էր հետևյալ մեկնաբանությունը` «армянская трактовка Дольче and Gabbana»: Ինչպե՞ս կմեկնաբանեք այն, որ նրանց երկրում ներկայացնում էիք Ձեր հավաքածուն և ստացաք նման արձագանք:
 
Գիտե՞ք՝ ինչ. ես միշտ փորձում եմ տեսնել մեդալի հակառակ կողմը, ես աշխատելու ժամանակ շատ լավ գիտակցում եմ, որ համեմատությունները լինելու են, որովհետև ոչ մեկն այսօր հեծանիվ չի հորինում, բայց ես շատ լավ գիտեմ՝ ինչ է նշանակում գրագողությունը, դրա համար երբ հավաքածուն անում էինք, շատ մեծ էր ռիսկ, որ թեմայով կնմանվեր, իսկ ես իսպանական թեման էի ընտրել: Հավատացեք` պրինտները պատրաստելու ժամանակ ես գրաֆիկական դիզայներին ասում էի՝ այն ամենը, ինչ նրանց մոտ կա, հանկարծ մեզ մոտ չլինի: Միևնույն է, վերջում նման եղան, քանի որ իսպանական ոճ էր, բայց այդ գնահատականը ես ընդունում եմ որպես կոմպլիմենտ: Նույն «Vogue»-ի խմբագիրը, որ դրա մասին գրել էր, բնականաբար հետևել էր և ծանոթ է ներքին խոհանոցին: Նման է գուցե, բայց ոչ թե նրա համար, որ գրագողություն է, այլ որովհետև աղբյուրը և ոգեշնչման թեման նույն է: Գիտե՞ք՝ միշտ էլ համեմատում են, անգամ համաշխարհային դիզայներներին են իրար հետ համեմատում, բայց մենք բոլորս էլ պտտվում ենք պահանջարկի և մեր մոլորակի շուրջ:
 
 
Այսինքն՝ անում եք այն, ինչն այսօր պահանջարկ ունի։
 
- Բնականաբար, չէ՞ որ սա շատ լուրջ բիզնես է, և դու մեկնաբանում ես քո ունեցած իրականությունը քո ձևով: Ես դեմ չեմ հայկական յուրահատկությանը, բայց մինչև վերջերս բոլոր դիզայներներն իրենց պարտքն էին համարում կարպետից հագուստներ կարել, որպեսզի տարբերվեն, բայց ոչ ոք դա չէր կրում, որովհետև դա նորաձև չէր: Տարբերվելը միայն քիչ է, քանի որ հագուստը դեռ պետք է վաճառվի: Ցավոք, երբեմն քո ունեցած մտքի թռիչքը սահմանափակվում է:
 
Վահան, շարունակելով կրկնօրինակման թեման, պետք է ասեմ, որ այն պայուսակները և աքսեսուարները, որոնք ես տեսա Ձեր խանութում, հանդիպել եմ նաև ինստագրամյան մի քանի էջերում, Դուք ասում եք, որ դա Վահան Խաչատրյան բրե՞նդն է, թե՞... 
 
- Ոչ իհարկե, բոլոր աքսեսուարները տարբեր դիզայներներից են: Այն, ինչ խանութում ներկայացված է, պարզապես խանութն ավելի հարստացնելու համար է, իսկ դրանք մենք պատվիրում ենք: Վերջերս Աննա Դելառուսոն իր ինստագրամյան էջում հենց նույն բրենդի զարդերն էր տեղադրել, ես ռիփոսթ արեցի, որ մարդիկ տեսնեն, որ դա դրսում բավականին հայտնի բրենդ է և մեզ մոտ էլ է ներկայացված:
 
Դիզայներներին իրար հետ մի տեղում շատ հազվադեպ կարելի է տեսնել, դա խոսո՞ւմ է այն մասին, որ ձեր հարաբերություններն իրար հետ լավ չեն, թե՞ պարզապես առիթներ չեն լինում: Չեմ կարող չհետաքրքվել՝ ի վերջո հաշտվեցի՞ք դիզայներ Դիանա Շատվերյանի հետ։
 
- Գիտե՞ք, խնդիր, որպես այդպիսին, ստեղծվեց համացանցի պատճառով, որովհետև դա կարող էր մնալ մեր ֆեյսբուքում և դուրս չգալ, ով սխալ էր, իր սխալը հասկանար, ու դա կանխվեր: Լուծվելու կամ չլուծվելու հարց չկար, ճիշտ է՝ դրանից հետո մեր հարաբերությունները սրվեցին, բայց չենք նստել, բան պարզաբանել: Եթե ինչ-որ տեղ իրար տեսնում ենք, պարզապես բարևում ենք: Սուտ կլինի, եթե ասեմ, որ մյուս դիզայներների հետ մտերիմ եմ, կարծում եմ՝ մյուսներն էլ իրար հետ մտերիմ չեն, բայց ընդհանուր միջոցառումներին, ժողովներին պրոֆեսիոնալ առումով, իհարկե, շփվում ենք:
 
Իսկ լինո՞ւմ է, որ զանգեք ինչ-որ դիզայների և ասեք՝ ապրես, լավ հավաքածու էիր արել։
 
- Ոչ, ես ձևական բաներ չեմ սիրում: Ասեմ, որ նորաձևության բոլոր ցուցադրություններին ինձ միշտ հրավիրում են, իսկ ես միշտ չեմ գնում: Ասում են` գոռոզ եմ, որ չեմ գնում, բայց ես գտնում եմ, որ գնալն ու այնտեղ նստելն առնվազն ձևականություն կլինի իմ կողմից: Եթե դա լինի ինձ մտերիմ մարդ, ես նրա համար կգնամ, բայց ուղղակի գնալու իմաստ չեմ գտնում: Օրինակ՝ Գևորգ Շադոյանն իմ ընկերն է, քանի որ մենք վաղուց ենք ծանոթ՝ մինչև նրա Հայաստան տեղափոխվելը: Մեր հարաբերությունները լրիվ այլ են, նա վերջերս զանգեց, ասաց, որ ուզում է՝ գնամ նրա ուսանողների հետ հանդիպման, դա լրիվ այլ բան է, բայց ձևականորեն մամուլի և այդ մարդու «աչքը մտնելու» համար գնալու և առաջին շարքում նստելու կարիք չկա: Դա իմ անձնական կարծիքն է, մյուսները գնում են ինչ-որ բան ցույց տալու համար, գուցե նրանք անկեղծ են:
 
Նյութը` Սիրանուշ Գրիգորյանի
Թող կարտոֆիլի աճման պրոցեսի մասին մտածի․ Ալեն Սիմոնյանը՝ Լուկաշենկոյին «Միայն մաքուր զգացմունքներ». Իվետա Մուկուչյանը կիսվել է նոր լուսանկարներով Խոշոր հրդեհ՝ Թեհրանի առևտրի կենտրոնում. կան զnhեր և վիրավnրներ ՊԵԿ-ը բացահայտել է արտարժույթի առուվաճառքի ոլորտում մի շարք իրավախախտումներ Արդենիս գյուղում գործող կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը կասեցվել է Ադրբեջանի պատճառով երկու անգամ բռնագաղթած լրագրող Մնացական Ազիզյանը և երգչուհի Ջուլետտա Առուստամյանը պատմում են կորստի, հիշողության և հայրենիքի մասինԲրազիլիայի դպրոցներից մեկում աշակերտը դասերի ժամանակ կրшկ է բացել. կան զnhեր և վիրավnրներՌուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հարցով արդյունավետ բանակցությունների. ԶախարովաՆորմա՞լ է, երբ Փաշինյանն իրեն չընտրողներին անվանում է «շուն ու շանգյալ»Սամվել Կարապետյանի 5 տնտեսական քայլերին ծանո՞թ եք․ Գյումրի Հալիձորի բնակիչները Նիկոլ Փաշինյանի սրտիկների մասինՈչ մի պետություն իր տարածքում մշակութային արժեքներ ոչնչացնելու իրավունք չունի․ Հրայր ԿամենդատյանԽաղաղության պայմանագիրը լինելու է միայն Ադրբեջանի բոլոր պահանջներն ընդունելու գնով․ Արմեն ՄանվելյանԵՄ-ն ստանձնում է Փաշինյանի լիակատար պաշտպանությունը Այն մասին, թե ինչու առաջիկա ընտրություններն իրականում հանրաքվե են ներկայացնում, և ինչին մենք պետք է «Այո» ասենք. Ավետիք ՉալաբյանԽաղաղության պատրանքը. Ինչպես է երևանյան գագաթնաժողովը բացահայտում Հայաստանի ռազմավարական փակուղին ԱՄՆ-ն խանդո՞ւմ է Հայաստանում եվրոպական ակտիվությանըՓաշինյանն ավելի շահագրգռված է ուրիշների շահերի համար պայքարել․ Ամստերդամ Սամվել Կարապետյանը քաղաքականության մեջ ներգրավվել է եկեղեցու դեմ հարձակումների պատճառով. ԱմստերդամՀայաստանի առաջնորդը չի պաշտպանում իր ժողովրդին, իր պատմությունը, եկեղեցին ու մշակույթը, ահա թե ինչու Սամվել Կարապետյանի թեկնածությունը Հայաստանի համար այդքան կարևոր է․ ԱմստերդամԵրկու հոբելյան, մեկ տոն․ Moneytun-ը 20 տարեկան է, ԱրարատԲանկի հետ գործընկերությունը՝ 10Իշխանության քաղաքականությունն ուտել-խմելու և համերգների մասին է. Էդմոն Մարուքյան Պատճառ է պետք, որ Ադրբեջանին տրորեն․ Արշակ Կարապետյան Ես հրեա եմ, բայց Ուկրանիայում Ուղղափառ եկեղեցու կողմնակից եմ եղել. Ռոբերտ Ամստերդամ ԶՊՄԿ․ հայկական արդյունաբերության հենասյունը և համայնքների վստահելի գործընկերը «Որդիների կանչ» ՀԿ-ն որոշում է կայացրել հունիսի 7-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններում սատարել «Ուժեղ Հայաստան» դաշինքինԶինադադարի ժամկետը․ ինչպես խաղաղության գագաթնաժողով ներխուժեց պատերազմը Երբևէ չեմ տեսել` նման ժողով անցկացվի և որևէ օգուտ չտրվի. չհիշվեց գերիների, օկուպացված տարածքների մասին. Ամստերդամ Դրանք խիստ կասկածելի են, բայց տպավորված եմ հայ գործընկեր փաստաբաններով. Ամստերդամ Եկեղեցին պաշտպանելու համար միակ ձեւը գնալն ու քվեարկելն է հայերի համար. Ամստերդամ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը տեղի ունեցավ առանց եվրոպական իրավունքից բխող որևէ իրավական թույլտվության. Ռոբերտ Ամստերդամ Հայաստանը վերջնականապես փչացնում է հարաբերությունները Բելառուսի հետ Արևային էներգիան Տակլա-Մական անապատը վերածել է «կանաչ միջանցքի» Հունիսի 7-ը ուրիշի պատերազմից խուսափելու մասին է. Վահե ՀովհաննիսյանՀունիսի 7–ին ոչ թե իշխանության և ընդդիմության հարց է լուծվելու, այլ լինել–չլինելու. նեոֆաշիզմը պետք է մերժվի. Ա. ԹևանյանՍամվել Կարապետյանի պաշտպան Ռոբերտ Ամստերդամի ասուլիսը. ՈւղիղՀայաստանի հանրային տրամադրությունների նոր պատկերը. սոցիոլոգիական բացահայտումներ Քաղաքացիների ձայնը լռեցվում է, կատարված ընտրությունը՝ անտեսվում․ Մենուա ՍողոմոնյանԱնցած 1 օրում գրանցվել է 17 ավտովթար․ 24 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ Երեկոյան սպասվում է կարճատև անձրև․ օդի ջերմաստիճանը մայիսի 9-11-ին աստիճանաբար կբարձրանա 5-7աստիճանով «Կաղ բադի» գագաթնաժողովը՝ Երևանում ՔՊ-ի կեղծիքները` փաստերով. Նարեկ Կարապետյան Չեմ կարող ազգային ազատագրական պայքարը վերածել ուղղակի ընտրական քարոզարշավի․ Նաիրի ՍարգսյանԱպարանում ձյուն է տեղացել (տեսանյութ) Գյուղացին մեր երկրի ուժն է․ մարդիկ մեծ նվիրումով աշխատում են և արժանի են, որ իրենց աշխատանքը գնահատվի. Գագիկ ԾառուկյանԶգալի առաջընթաց է գրանցվել Իրանի ներկայացուցիչների հետ վերջնական և ամբողջական համաձայնագրի հասնելու ուղղությամբ. Թրամփ Եվրոպան՝ ոչ թե ժողովրդավարության, այլ երկակի ստանդարտների քաղաքականություն է վարում․ Աննա ԿոստանյանԵրիտասարդության ձայնը փոփոխության պահանջ է․ Սամվել Կարապետյանի ուղերձը 18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա մայիսի 7-ինԷս իշխանությունը Հայաստանում, թե աշխարհի ցանկացած այլ կետում, անցողիկ է. Աննա Կոստանյան