Հրայր Մկոյանն ընդգրկվել է Իրանի առաջնության 14-րդ տուրի խորհրդաշնական հավաքականում
ՍպորտՀայաստանի ազգային հավաքականի և Թեհրանի «Էսթեղլալ»-ի պաշտպան Հրայր Մկոյանն ընդգրկվել է ֆուտբոլի Իրանի առաջնության 14-րդ տուրի խորհրդանշական հավաքականում:
Մկոյանը լավագույնների թվում է ընդգրկվել varzesh3.com-ի վարկածով:
Մկոյանը մասնակցել է «Տրակտոր Սազի»-ի հետ կայացած մրցավեճին, որն ավարտվել էր գոլազուրկ ոչ ոքիով: «Մկոյանը մեր առաջնության բարձրակարգ լեգեոներներից է և շատ է օգնում «Էսթեղլալ»-ին»,- նշել է կայքը: