Ալեգրի. Չեմպիոնական պայքարում արդեն կա ֆավորիտ
ՍպորտԻտալիայի գործող չեմպիոն «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին կարծում է, որ ընթացիկ առաջնության ֆավորիտն «Ինտերն» է:
-Ես նախընտրում եմ խոսել միայն առաջիկա խաղերի մասին, բայց եթե ցանկանում եք կանդրադառնամ չեմպիոնական պայքարին: Սկուդետոյի համար պայքարը բաց է բոլոր թիմերի համար, բայց արդեն կա ֆավորիտ՝ «Ինտերը»: Այժմ «Ինտերն» է չեմպիոնի կոչման առաջին հավակնորդը: «Յուվենտուսն» անում է հնարավոր ամեն ինչ, բայց պետք է մտածել առաջիկա խաղերի մասին,-Ալեգրիի խոսքը մեջբերված է «Football-Italia»-ից:
Իտալիայի առաջնության 16-րդ տուրից հետո «Ինտերը» 36 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ չորրորդ հորիզոնականում ընթացող «Յուվենտուսին» գերազանցելով 6 միավորով: