ԵԽԽՎ-ի տարեկան նստաշրջանը կանցկացվի Թբիլիսիում
ՔաղաքականՎրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտնել Է, որ 2016 թվականին Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) տարեկան նստաշրջանը տեղի կունենա Թբիլիսիում հուլիսի 1-ից մինչեւ 5-ը, հաղորդում Է Արմենպրեսը՝ հղում անելով Sputnik-ին:
Եվրախորհրդի ԽՎ-ի 25-րդ նստաշրջանին կմասնակցեն մինչեւ 700 քաղաքական գործիչներ, որոնք կժամանեն 57 երկրներից:
«Նշված միջոցառումն աննախադեպ Է իր քաղաքական մակարդակով եւ ընդգրկումով, համապատասխանաբար, կառավարությունը եւ խորհրդարանը արդյունավետորեն ու կոորդինացված կհամագործակցեն միջոցառումը բարձր մակարդակով անցկացնելու համար»,- ասել Է Ղարիբաշվիլին կառավարության դեկտեմբերի 18-ի նիստում:
Խորհրդարանական վեհաժողովը Եվրախորհրդի երկու գլխավոր կանոնադրական մարմիններից մեկն Է եւ ներկայացնում Է այն հիմնական քաղաքական կուսակցությունների շահերը, որոնք գոյություն ունեն կազմակերպության անդամ պետություններում: Վեհաժողովի շրջանակներում համագործակցություն են իրականացնում Եվրախորհրդի մեջ մտնող 47 ժողովրդավարական պետությունների խորհրդարանական կառույցների ներկայացուցիչները: