Երևան, 24.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Փաշինյանը պլանավորում է Տիգրանաշենի հանձնումը, մենք նախագծում՝ զարգացումը․ Տիգրան Աբրահամյան Անկախություն՝ առանց պատրանքների․ Արտակ Զաքարյան Ցո՛ւյց տուր միջպետական ակտ, որով Տիգրանաշենն անցնում է Ադրբեջանին, կամ էլ դադարիր ասել` այն անկլավ է. Ավետիք Չալաբյան Ուժեղ Հայաստան լինելու է. Տիգրան Աբրահամյան Այսօր, առավել քան երբևէ, մեզ անհրաժեշտ է պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի․ «Ուժեղ Հայաստան» Հայաստանը նշում է Անկախության օրը Ալիևը չի ճանաչել Հայաստանի սահմանները․ որտե՞ղ է այն փաստաթուղթը, որի մասին խոսում է Փաշինյանը Փաշինյանը քարոզարշավի ժամանակ պարզապես ստում էր, իսկ հիմա բացահայտում է ճշմարտությունը. Ուժեղ Հայաստան «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները հրաժարվում են տրվոց պարգևավճարներից Ինչպես ռելսային տրանսպորտը «գրավեց» խոշոր քաղաքները. «Փաստ»


Սեյրան Օհանյանի կինը՝ ամուսնու, իրեն ուղղված քննադատությունների և այլնի մասին (լուսանկարներ)

Wnews.am-ը գրում է.

Wnews.am-ը ներկայացնում է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կին, ՀՀ առողջապահության նախարարի խորհրդական, «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ, բժշկական գիտությունների դոկտոր Ռուզաննա Խաչատրյանի` «Դե ֆակտո» ամսագրին տված հարցազրույցից հատվածներ։

ruzanna

-Կյանքում կնոջ դերերը տարբեր են և պատասխանատու, որոնցում կինը ձգտում է հասնել կատարելության՝ բժիշկ, ՀՀ առողջապահության նախարարի խորհրդական, հասարակական գործիչ և ամենակարևորը` ՀՀ պաշտպանության նախարարի կին: Հետաքրքիր է` ի՞նչ է կին հասկացությունը Ձեզ համար և ո՞րն է Ձեր ամենանախընտրելի դերը:

-21-րդ դարը նոր մարտահրավերներ բերեց մարդկությանը. գիտության, կրթության, արվեստի նվաճումներին համընթաց սրվեց պայքարը նոր և հին արժեհամակարգերի միջև: Սկսեցին քննարկել, վերանայել, վերլուծել, վերաիմաստավորել շատ ու շատ հայտնի համամարդկային ճշմարտություններ: Մարդկությունը փորձեց իր առջև ծառացած խնդիրները լուծել` դրսևորելով պրագմատիկ, կիրառական մոտեցումներ: Հասկանում եմ ժամանակաշրջանի դժվար ու հարափոփոխ լինելը, գոյության պայքարում շատ կարևոր է նաև հարմարվելու ընդունակությունը, բայց ապրելու համար իմ բանաձևը միշտ նույնն է. «Մարդու մեջ ամեն ինչ պետք է լինի գեղեցիկ՝ և՛ դեմքը, և՛ հագուստը, և՛ հոգին, և՛ մտքերը» (Ա. Պ. Չեխով):
Դա ինքնակատարելագործման հավերժ ճանապարհ է, դժվար ճանապարհ…Դա ճշմարիտ լինելու մշտական ձգտում է, դա վեհ ու բարձր գաղափարների զինվոր դառնալ է: Կինը պետք է գնահատի, հասկանա գեղեցիկը: «Եթե դու ունակ ես տեսնել գեղեցիկը, ապա միայն այն պատճառով, որ գեղեցիկը կրում ես քո մեջ: Քանզի աշխարհը նման է հայելու, որում յուրաքանչյուրը տեսնում է իր արտացոլանքը» (Պաոլո Կոելիո):
Չեմ կարող առանձնապես տարանջատել իմ դերերը` հասարակություն, ընտանիք, աշխատանք, քանի որ դրանցից յուրաքանչյուրում ես անկեղծ եմ ու ազնիվ՝ բարձրագույն արժեք համարելով հայրենիքն ու ընտանիքը:
Իսկ ինձ համար չկա ավելի մեծ պատիվ, քան Արցախի հերոս Սեյրան Օհանյանի կինը լինելը, մարդու, որի ամբողջ կյանքը մաքառում ու սխրանք է հանուն հայրենիքի: Քաղաքական պայքարի այս թոհուբոհում պատրաստ եմ նրա հետ պատվով կրելու մեզ բաժին հասած բոլոր փորձությունները, քանզի մեզ միացնում է անմնացորդ սերն առ հայրենիք և ամեն օր, ամեն ժամ, ամեն վայրկյան հանուն հայրենիքի մղվող պայքարը:

re
-Ձեր բոլոր լուսանկարներում ծաղիկները, հատկապես վարդերը, լրացնում են Ձեր կերպարը: Դա Ձեր շուրջ ներդաշնակություն ստեղծելու համա՞ր է:

-Մենք բոլորս գալիս ենք մեր մանկությունից: Լինելով շատ ներշնչվող և զգայական` միշտ փորձել եմ իմ ներսում և շրջապատող աշխարհում ներդաշնակություն ստեղծել: Իսկ ծաղիկներն օգնում են. դրանք դրախտից պոկված մի պատառիկ են երկրի վրա՝ բազմերանգ, բազմաբույր, յուրաքանչյուրն անկրկնելի, խորհրդավոր… շատ նման կանանց: Աշխարհում կա՞ արդյոք մի կին, չեմ պատկերացնում, որ ծաղիկներ չսիրի: Դրանք ուղեկցում են մարդկանց թե՛ ուրախության և թե՛ տխրության ժամանակ` արտահայտելով նրանց հույզերն ու զգացմունքները: Վարդն ինձ համար հաղթանակի, սիրո և վեհության խորհրդանիշ է: Վարդերով շրջապատվելը գեղեցիկով հաղթելու իմ մարտավարությունն:
Յուրաքանչյուր կնոջ կյանքում կա ճակատագրական տղամարդ, որը կամ գեղեցկացնում և զարդարում է նրա կյանքը կամ` ընդհակառակը: Ըստ Ձեզ` ո՞րն է տղամարդու դերը կնոջ կյանքում, ի՞նչ դեր ունի Ձեր տղամարդը Ձեր կյանքում, ով հերոսական անցյալ ու ներկա ունի:
Իմ կարծիքով` Սեյրան Օհանյանը ճակատագրական դեր ունի ոչ միայն իմ, այլ նաև հայ ժողովրդի կյանքում, և նրա հետ միասին այն բոլոր նվիրյալները, որոնք կերտել են Արցախյան հերոսամարտը, կրելով իրենց մեջ կորցրած հայրենիքի ցավը՝ ազատագրել հայրենին և այսօր հպարտորեն ու բաց ճակատով կերտում են մեր ապագան: Ես նրան չեմ կարող վերաբերվել որպես սովորական մարդու, պարզապես ամուսնու, իմ խոնարհումը նրան հասցեագրված է որպես ճշմարիտ հայրենասերի, հայրենիքի համար մշտարթուն պայքարի պատրաստ անձնազոհ հերոսի: Մարդկային փոխհարաբերություններում նա պարկեշտ է, ազնիվ, հարգալից և, միևնույն ժամանակ, առեղծվածային: Սեյրան Օհանյանը շատ ուժեղ էներգետիկ դաշտ ունի, անհնար է հանդիպել նրան ու չդառնալ նրա արբանյակը: Լինելով սկզբունքային մարդ՝ նա ապրում է այն գաղափարով, թե որքան էլ հիանաս, պաշտամունք ունենաս անցյալիդ հանդեպ, միևնույնն է, պետք է գերազանցես անցյալի հաղթանակները: Նա իր առջև դրված դժվարին, պատասխանատու խնդիրները միշտ պատվով է կատարել: Սեյրան Օհանյանի գաղափարական դաշտը տարածվում է նաև իր շրջապատի մարդկանց վրա, որոնք կրողն են այդ արժեքների, այլապես չեն կարող իր կողքին լինել: Նրան առաջ է մղում իր հայրենասիրությունը, նրա խոհերն ու մտածումները շատ ավելի բարձր ու վեհ հարթության մեջ են:
Ես, ապրելով նրա կողքին, չեմ դադարում հիանալ ու զարմանալ նրա ընդգծված համբերությամբ, չափի զգացողությամբ և լռելու ընդունակությամբ: Նա այդ եռամիասնությունը կրում է իր մեջ և շեշտակի առանձնանում դրանով: Սեյրան Օհանյանից շատ բան կա սովորելու: Նա տղամարդու պայքարող ու հաղթող տեսակ է, իսկ ինձ համար՝ պայքարի ու հաղթության խորհրդանիշ:

sa

Ի՞նչն է Ձեզ ուժ տալիս կյանքում, ո՞րն է Ձեր ներշնչանքի աղբյուրը:
-Իմ ներշնչանքի աղբյուրը սերն է: Ասում են՝ սերն ավելի հին է, քան մարդկությունը, իսկ մարդկությունը սիրուց ստեղծվեց: Սերն աստվածային զգացմունք է, որն Աստված պարգևեց մարդուն, որ նա բարին արարի: Սիրել` նշանակում է Աստծուն կրել քո մեջ: Սերը նվիրում է` անմնացորդ, անշահախնդիր, հանուն հայրենիքի, սիրած մարդու, զավակների, ընկերոջ: Առանց սիրո կյանք չկա: Բարի, գեղեցիկ են սիրով ապրող, արարող մարդիկ: Ես ճանաչում եմ այդպիսի մարդկանց. դա մեր ժողովուրդն է՝ ստեղծագործ, բազմաչարչար, պայքարող հայ ժողովուրդը:

-Դուք «Ֆեյսբուք» սոցիալական կայքում էջ ունեք, որը բավականին մեծ արձագանք է գտել համացանցում, և դատելով Ձեզ ուղղված ջերմ խոսքերից` հասարակությունը սիրում է Ձեզ:
-Ֆեյսբուքյան իմ էջը ստեղծվեց իմ հասարակական գործունեության մեկնարկին ընդառաջ: Այսինքն, ՀԿ-ի կայքին զուգահեռ` սա ևս մի հարթակ է, որպեսզի հանրությունը ճանաչի ինձ, տեղեկացված լինի իմ գործունեության մասին, ուղղի իր հարցերն ու մտահոգությունները: Դատելով հասարակական ակտիվությունից և արձագանքներից` ես այսօր զգում եմ, որ իսկապես ճիշտ էր սոցիալական ցանցում ներկայացված լինելը: Խորապես շնորհակալ եմ հայրենակիցներիցս ինձ սատարելու, հարգանքի, սիրո, ջերմ խոսքեր ուղղելու և վստահության համար, որն ինձ ավելի է պարտավորեցնում:
-Տիկի՛ն Ռուզաննա, հանրային դեմքերը չեն կարող զերծ մնալ քննադատություններից, ինչպե՞ս եք վերաբերվում դրանց:
Թե՛ գովասանքը, թե՛ քննադատությունը պետք է օբյեկտիվ լինեն` զերծ կեղծիքից: Անտեղի գովասանքը կվերածվի շողոքորթության և քծնանքի, իսկ քննադատությունը պետք է նպատակ ունենա, հիմնավորված լինի` զերծ հայհոյախոսությունից, և, որ պակաս կարևոր չէ, քննադատողը պետք է հարգանք ներշնչի:
Ես սիրում եմ հասարակության մեջ զուսպ, հավասարակշռված, ադեկվատ պահվածքով մարդկանց: Քննադատությունը նույնպես շփման բարձր մշակույթ է պահանջում:

saa

Դուք այնքան դրական տրամադրվածությամբ եք խոսում անգամ ամենավատ երևույթի մասին, ինչպե՞ս եք կարողանում չչարանալ:
-Կյանքի ճանապարհը լի է բացասական ազդակներով, մարդկանցով, որոնք, անշուշտ, նպատակ ունեն վնասելու և ընկճելու մարդուն, նսեմացնելու նրա առաքելությունը: Կյանքը պայքար է, գոյության կռիվ, որը ցածր արժեհամակարգով հասարակություններում վերածվում է բնազդային պատերազմի, իսկ բարձր քաղաքակրթական մակարդակի վրա ունենում ավելի խելամիտ դրսևորումներ: Եվ եթե մարդն իր էությամբ պատրաստ չէ պայքարելու, ուրեմն` պատրաստ չէ ապրելու ընդհանրապես: Կարծում եմ` ուժեղ, ինքնավստահ մարդու ֆենոմենն է պայքարի թոհուբոհի մեջ անգամ չենթարկվել սադրանքների, հավասարակշռված կեցվածքով կռել հաղթանակը՝ բարձր պահելով սեփական արժանապատվությունը: Դա իմ և Սեյրան Օհանյանի կյանքի սկզբունքն է, և ես այդպես եմ փորձում դաստիարակել իմ զավակներին:
Ի վերջո, մարդու մեջ մարդասիրության, վեհության առկայությունը օգնում է ուժ գտնել չչարանալու և չփոխադարձելու: Կարծում եմ, որ միշտ կարելի է հարգալից երկխոսությամբ, հանդուրժողականությամբ հարթել սուր անկյունները: Սակայն մարդկության պատմությունը ցույց է տալիս, որ և անհատը, և անգամ ամենապաշտպանված պետությունները կարող են ենթարկվել կործանիչ նպատակ ունեցող հարձակումների, որտեղ առճակատումը դառնում է անխուսափելի: Պետք է պատվով ընդունել մարտահրավերը, չերկնչել նույնիսկ ուժերի անհավասարության պայմաններում դիմակայել հերոսաբար՝
«Երբե՛ք, երբե՛ք, երբե՛ք, երբե՛ք չհանձնվել» (Ուինսթոն Չերչիլ):

rew

-Տիկի՛ն Ռուզաննա, Դուք գեղեցիկ, հմայիչ, առեղծվածային լինելուց բացի, նաև շատ նորաձև ու նրբաճաշակ եք: Հետաքրքիր է, ի՞նչ դեր ունի զգեստապահարանը Ձեր կյանքում և արդյոք հաճա՞խ եք թարմացնում այն, ոճային փոփոխություններ կատարում: Ո՞ր բրենդի զգեստներն եք նախընտրում:
-Ես կարևորում եմ կնոջ արտաքին հագուկապը: Աշխարհի նորաձևությանը, ըստ իս, բոլոր կանայք են հետևում, և ես էլ բացառություն չեմ: Ներկայանալի լինելու մեջ, չեմ կարծում, որ բրենդները շատ մեծ նշանակություն ունեն:
Կանացի հագուկապի մեջ նախընտրում եմ դասական ոճը` ժամանակակից համադրություններով: Սիրում եմ հայ ոճաբանների հետ համատեղ ստեղծագործական աշխատանքով գտնել գեղեցիկ ոճային լուծումներ: Իսկ իմ ճաշակի ձևավորման հարցում մեծ դեր է խաղացել ֆրանսիական մշակույթը:

Էրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՋերմաստիճանը կնվազի՞. ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 24-ից 28-ըՍիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածք«Վեոլիա Ջուր»-ը հայտարարություն է տարածելՆրանք հնարավորություն չունեն պայքարելու մեր տարածքների համար․ Սամվել ԿարապետյանՓաշինյանի՝ Տիգրանաշենը հանձնելու երազանքը չի իրականանա. Սամվել ԿարապետյանՎթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերումՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինՈրոշ ընդդիմադիրներ սև գործ արեցին, օգնեցին Փաշինյանին մնալ, նրանց հետ համախմբում չի լինելուԿուտակային կենսաթոշակը հնարավոր կլինի վաղաժամ ստանալ որոշ հիվանդությունների դեպքում․ ցանկը փոխվում էԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել էԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր«Եկեղեցուն հասցված հարվածը հարված է հայկական ինքնությանը». Մասնագետները քննարկում են ազգային ժառանգությանը սպառնացող վտանգներըՀորմուզի նեղուցում առևտրային նավը ենթարկվել է hարձակմանՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՄենք նոր արմատներ ենք գցելու այն հողում, որից փորձելու են մեզ արմատախիլ անել․ Գոհար ՄելոյանՊետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության. Վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազի բողոքըՏիգրանաշենի զարգացում լինելու է. Գառնիկ ԴավթյանՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվելԲյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով«ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակումԵրևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժածՆյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումըՓաշինյանը կրկնում է այն նույն քայլերը, որոնց համար մեղադրում էր նախորդ իշխանությանը. Աննա ԿոստանյանՉկա որևէ ակտ, որով ապացուցվում է Տիգրանաշենի անկլավ լինելը. Ավետիք ՉալաբյանՔաջարանից դեպի համաշխարհային շուկա․ ԶՊՄԿ-ի տնտեսական նշանակությունը Իշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանԽՍՀՄ կազմում Հայաստանն ուներ լավ զարգացած տնտեսություն. Հրայր ԿամենդատյանԱյսօր՝ սեպտեմբերի 23-ին, դիտեք Նարեկ Գալստյանի հարցազրույցը «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հետՄեքենայի ընտրությունից մինչև գնում՝ մեկ վայրում․ Ամերիաբանկը Armenian Auto Show-ին կներկայանա MyCar.am հարթակով ու հատուկ առաջարկներով «Մեր համբերությունը ևս սահման ունի»․ Արշակ Կարապետյանի կոշտ խոսակցությունը Զասի հետԸնտրություններում քվեներ կորզելու համար քաղաքացիներին կերակրեցին ԵՄ մտնելու ստերով. Աննա ԿոստանյանFast Shift-ն ու Yandex Go-ն փոխըմբռնման հուշագիր են ստորագրելԳԿՄԿ-ում քննարկվել է Երկրորդ աշխարհամարտի նախօրյակի աշխարհաքաղաքական իրավիճակըԻշխանությունները միտումնավոր փոխում են երկրի վարչական սահմանները. Ցոլակ Ակոպյան«Հայկական քվե» կուսակցությունը կմասնակցի հոկտեմբերի 25-ին Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքում կայանալիք ՏԻՄ ընտրություններին18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 24-ինԴաշնակիցներ, պատերազմ և պետական շահ․ ինչ է սովորեցնում Մերձավոր Արևելքը Հայաստանին Սնդիկի լռությունը և քլորոֆոսային «շոուն». ազգային անվտանգության սպառնալիքը՝ թեմայի շեղման ստվերում. Greens.am Սեպտեմբերի 21-ի երեկոյան Նիագարա ջրվեժը լուսավորվել է հայկական դրոշի գույներովԻրազեկում. Վայոց ձորի մարզի Արենի բնակավայրում և դպրոցում գործարկվելու են էլեկտրաշչակներԱդրբեջանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային գործընթացներըԼույս չի լինի՝ սեպտեմբերի 23-ին, 24-ին և 25-ին. հասցեներՄատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակըՆարեկ Կարապետյանը և Արամ Վարդևանյանը հանդիպել են Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Դևիդ Ալենի հետ«Ռեալը» Լա լիգայում վերջին տեղն է զբաղեցնում մեկ խաղի ընթացքում միջին վազքի հաշվարկովԻրանի ԱԳ նախարարը Նյու Յորքում հանդիպել է Կայա Կալասի հետԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Վարդանանց փողոցում