Վալենսիայի կիսապաշտպանը պայմանավորվել է Ինտերի հետ
Սպորտ«Վալենսիայի» կիսապաշտպան Սոֆիան Ֆեղուլին իտալական «Ինտերի» հետ պայմանավորվել է անձնական պայմանագրի հարցում:
Ինչպես հայտնում է «Corriere dello Sport»-ը, 25-ամյա ֆուտբոլիստի և իսպանական ակումբի միջև համաձայնագրի երակրաձգման բանակցությունները փակուղի են մտել: «Չղջիկների«» չի գոհացնում ալժիրցու` տարեկան 3 միլիոն եվրո աշխատավարձի պահանջը:
«Ինտերը» պատրաստ է վճարել այդ գումարը Ֆեղուլիին և նրան 4 տարվա պայմանագիր է առաջարկել:
Նշենք, որ կիսապաշտպանի և «Վալենսիայի» միջև գործող պայմանագրի ժամկետը սպառվում է 2016 թվականի ամռանը, ուստի հունվարի 1-ից նա իրավունք ունի պաշտոնական բանակցություններ վարել ցանկացած ակումբի հետ: