Բավարիան պաշտոնապես հայտարարել է Անչելոտիի նշանակման մասին
ՍպորտՄյունխենի «Բավարիայի» պաշտոնական կայքը հայտնել է թիմի գլխավոր մարզչի պաշտոնում Կարլո Անչելոտիի նշանակման մասին:
«Մենք շնորհակալ ենք Գվարդիոլային կատարած աշխատանքի և հաջող ելույթների համար: Անչելոտին մեծ կարևորություն ունի «Բավարիայի» համար. անհամբերությամբ սպասում ենք նրա աշխատանքին»,- ասել է նախագահ Կարլ-Հայնց Ռումենիկեն:
Նշվում է, որ իտալացի մասնագետի հետ եռամյա պայմանագիր է ստորագրվել: Մասնագետն աշխատանքի կանցնի ամառվանից: