Այսօրվա խաղով ցանկացած թիմի կհաղթեինք. Լուիս Էնրիկե
Սպորտ«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն «Ռիվեր Փլեյթի» դեմ աշխարհի ակումբային առաջնության եզրափակչից (3:0) հետո կիսվել է իր տպավորություններով:
«Ես շատ գոհ եմ: Այս տարի մենք շատ տիտղոսներ հաղթեցինք: Կարողացանք հասնել մեր նպատակներին և գոհ ենք կատարված աշխատանքից: Շատ հաճելի է չեմպիոն լինելը, բայց ավելի լավ է, որ դրան հասանք՝ դավանելով մեր խաղաոճը: Դա կարևոր է իմ և ակումբի համար: Կարծում եմ` արժանիորեն հաղթեցինք «Ռիվեր Փլեյթին»: Մրցակիցը հարմարձակորեն էր գործում և մի քանի պահեր ուներ, բայց անկեղծ ասած, ասօր մենք կհաղթեինք ցանկացած թիմի: Չենք ցանկանում կանգ առնել ձեռք բերածով: Փոքր ընդմիջումից հետո կրկին կսկսենք ֆուտբոլ խաղալ, որպեսզի նոր բարձունքների հասնենք»,- հայտարարել է Լուիս Էնրիկեն: