ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը գրում է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը փաստում է, որ Արևմտյան Աֆրիկայում Էբոլայի բռնկումը դառնում է ավելի վտանգավոր։ Համաճարակի տարածման վտանգավորության պատճառով Անվտանգության խորհուրդը հինգշաբթի օրը կանցկացնի արտակարգ նիստ։ Նիստին ելույթ կունենա ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը, ինչպես նաև այդ խնդրով զբաղվող բարձրաստիճան պաշտոնյաներ։