Ռաֆայել Մարկեսը հեռացավ A Սերիայից
ՍպորտԿատալոնական «Բարսելոնայի» նախկին պաշտպան Ռաֆայել Մարկեսը հեռացել է իտալական «Վերոնայից»։
36-ամյա ֆուտբոլիստը տեղափոխվել է մեքսիկական «Ատլաս», որի կազմում հանդես է եկել 1996-1999-ը, փոխանցում է ակումբի կայքը։
Մարկեսը 2014-ից էր խաղում «Վերոնայում»։ Նախկինում մեքսիկացի պաշտպանը հանդես է եկել նաեւ «Մոնակոյում», 7 մրցաշրջան անցկացրել է «Բարսելոնայում», այնուհետեւ խաղացել է ամերիկյան «Նյու Յորք Ռեդ Բուլսում» եւ մեքսիկական «Լեոնում»։