РИА Новости-ն գրում է, որ Ռուսաստանն ու Թուրքիան կարող են վերացնել գյուղմթերքի առևտրի սահմանափակումները: Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևը:
«Հասկանալի է, որ Ռուսաստանը Բելառուսի ու Ղազախստանի հետ Մաքսային միության անդամ է, իսկ Թուրքիան՝ Եվրոպական ընկերակցության մաքսային միության անդամ: Սակայն այդ երկու համաձայնագրերն էլ հնարավոր են համարում երրորդ երկրների հետ ազատ առևտրի գոտու ստեղծումը: Խոսքը կարող է գնալ ինչպես ազատ առևտրի գոտու մասին համապարփակ համաձայնագրի, այնպես էլ դրա առանձին ճյուղերի մասին: Վերջին տարբերակը համարվում է առավել հավանական: Թուրքիայի համար սեփական գյուղատնտեսությունը դուրս է բերվել ԵՄ-ի հետ պարտադիր համաձայնեցնելու ռեժիմից»,- ասել է նա: