RIA Novosti-ն գրում է, որ Պետդեպի ներկայացուցիչ Մարի Հարֆը հայտարարել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է չեղյալ հայտարարել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վերջին փաթեթը, եթե Ուկրաինայում կրակի դադարեցման մասին Մինսկի համաձայնագրերի պահպանվի: «Եթե Ռուսաստանը լիովին իրագործի սեպտեմբերի 5-ի Մինսկի համաձայնագիրը, ուղի կբացվի պատժամիջոցների վերջին ռաունդի հետկանչման համար»,- ասել է Հարֆը: «Եթե լինեն Ուկրաինայում լարվածությանն ուղղված հավելյալ գործողություններ, կլինեն հավելյալ պատժամիջոցներ»,-նշել է Պետդեպի ներկայացուցիչը` ընդգծելով, որ կրակի դադարեցման ռեժիմը վերջին օրերին հայտնվել է սպառնալիքի տակ՝ կապված ԵԱՀԿ դիտորդների ուղղությամբ կրակի արձակման և Դոնեցկի օդանավակայանի շրջանում մարտերի հետ: