BBC-ն գրում է, որ ամերիկացի գիտնականները հայտարարել են, թե թերթաքարային գազ արդյունահանումը կարող է հանգեցնել երկրաշարժերի, քանի որ գազի արդյունահանումն իրականացվում է բարձր ճնշման ջրի շիթերի միջոցով։ ԱՄՆ երկրաբանական ծառայության փորձագետները հայտնել են, որ այն բանից հետո, երբ էներգետիկ ընկերությունները նման միջոցներով սկսել են գազ արդյունահանել Կոլորադո և Նյու Մեքսիկո նահանգներում, արձանագրվել է սեյսմիկ ակտիվություն, գրանցվել է 3.8 մագնիտուդ և ավելի 16 երկրաշարժ։